18:25 21.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանիին:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը և այլք:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է իրանական Նոր տարվա՝ Նովրուզի առթիվ, ապա անդրադարձել երկկողմ համագործակցությանը՝ կարևորելով հատկապես Մատենադարանի ու ԻԻՀ գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի միջև ձևավորված փոխգործակցությունը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Մատենադարանում մեկնարկած «Պատկերի պոեզիան» հայ-իրանական համաժողովի կարևորությունը՝ ընդգծելով, որ գիտաժողովն ուղղված է հայ-իրանական միջնադարյան գրականությունն ու արվեստն ավելի տեսանելի դարձնելուն: «Գրավոր ժառանգության ուսումնասիրությունը թույլ է տալիս առաջին հերթին ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ, մեր դարավոր փոխհարաբերությունները. դա այն հարստությունն է, որ մենք երկուստեք ունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն վերջերս կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ շեշտելով հատկապես կրթական ծրագրերի ու վերականգնման ոլորտում մասնագիտական դասընթացների կազմակերպման հնարավորությունը:
Հյուրերին ողջունել է նաև Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել հայ-իրանական պատմական ժառանգությանը համարժեք համագործակցություն:
Արայիկ Խզմալյանը տեղեկացրել է նաև, որ ԻԻՀ կատարած այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սպահան, Ղոմ և Թեհրան քաղաքների հոգևոր և ձեռագրական կենտրոնների, արխիվ-թանգարանների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռագրերի վերականգման, համատեղ ուսումնասիրությունների, թվային պատճենների փոխանակման, գիտական միջոցառումների կազմակերպման և նյութերի հրատարակման վերաբերյալ:
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Նոր Ջուղայի Ազգային Սուրբ Ամենափրկիչ վանքի արխիվատան և արխիվների վերականգնման կենտրոնի վերականգնողներն աշնանը Մատենադարանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ՝ հին ձեռագրերի վերականգնման ոլորտում մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով:
Իրանի Իսլամական Հանրապետության գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը: Մասնավորապես՝ Ա. Իրանին առաջարկել է դիտարկել երկկողմ համագործակցությունն արաբերեն և պարսկերեն կրթական ծրագրերի ցանկի համալրման և վերանայման, 5 հայերեն ձեռագրերի՝ Թեհրանում հրատարակության, ինչպես նաև հայ-իրանական բառարանի՝ 4 լեզվով հրատարակության ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցերին:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը, որի համատեքստում դիտարկվում է նաև պարսկերենի ուսուցման զարգացումը:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև նաև կրթության, գիտության ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
21:46 10.05.2025
Իրանը միջուկային ծրագրի շուրջ կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետԻրանը շարունակում է իր միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ «Մենք բարի կամքով շարունակում ենք բանակցությունները Միացյալ Նահանգների, Չինաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ», – ասել է նա արաբա-իրանական երկխոսության չորրորդ համաժողովի բացման ժամանակ։ […] ...
21:29 10.05.2025
Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակովՀռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը 6-4, 5-7, 6-1 հաշվով առավելության է հասել արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի (135-րդ ռակետ) նկատմամբ: Հաջորդ փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը կխաղա իտալացի Ֆրանչեսկո Պասարոյի հետ: ...
21:17 10.05.2025
Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկըՌուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը։ Այս մասին CNN -ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մի քանի օր առաջ հայտարարել է եռօրյա հրադադարի մասին»։ […] ...
21:00 10.05.2025
AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրըՊակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...
20:55 10.05.2025
Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն էՊերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...
20:51 10.05.2025
ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներՄայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և […] ...