19:18 21.03.2024
Անտառների օրվա առթիվ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր անտառային ոլորտում գործունեության ծավալող գերատեսչությունների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում։
Հանդիպմանը մասնակցել են վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, միջազգային կազամակերպությունների ղեկավարներ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը նախ շնորհավորել է Անտառների միջազգային և Հայաստանում նշվող անտառագետի օրվա առթիվ և խոսել անտառների դերի ու նշանակության մասին։
Նախարարը գործընկերներին է ներկայացրել ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումները և անտառների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված նախարարության կողմից իրականացվող ամենամեծ նախաձեռնությանը՝ Էկոպարեկային ծառայության ստեղծմանը։
Նախարարը խոսել է նախատեսվող անտառտնկումների, ընթացիկ ծրագրերի մասին և այդ համատեքստում բարձր գնահատել միջազգային գործընկերների աջակցությունը երկրի բնապահպանական խնդիրների մեղմման հարցում։
Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը վերահաստատել է Կառավարության հանձնառությունը՝ վերականգնել և ավելացնել անտառածածկ տարածքները։
Համբարձում Մաթևոսյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցութունը և խնդիրների լուծմանը համագործակցային մոտեցումը։
Հանդիպման ընթացքում նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ անտառային քաղաքականությունն ու կայուն կառավարումն ապահովող ռազմավարության ուղղությունները և խոսել իրականացվող ծրագրերից։
Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը խոսել է ծառայության կառուցվածքից, «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների և ծառայության լիարժեք գործարկման համար անհրաժեշտ քայլերից։
Հանդիպման ավարտին նախարարը վերահաստատել է նախարարության պատրաստակամությունը ծրագրերի շարունակականության և համագործակցային հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները։
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...