19:23 21.03.2024
Ավարտվել է Երևանի 36-ամյա բնակչի կողմից աներոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու, կնոջը հարվածելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու և ապօրինի կերպով զենք պահելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ․ նոյեմբերի 28-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տանը բնակվող ամուսինների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում ամուսինը՝ 36-ամյա տղամարդը, կնոջ նկատմամբ ֆիզիկական ներգործություն գործադրելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել է վերջինիս այտին։
Ժամը 02:30-ի սահմաններում կնոջ հայրը, դստեր խնդրանքով, որդու հետ եկել է հիշյալ տուն, որտեղ ամուսինների միջև առկա տարաձայնությունների կապակցությամբ քաշքշուկ է առաջացել հիշյալ կնոջ եղբոր, հոր և ամուսնու միջև։ Այդ ընթացքում վերջինս, վերցնելով իր անվամբ հաշվառված «ՍԱՅԳԱ-410Կ» տեսակի որսորդական ողորկափող հրացանը, աներոջը և նրա որդուն առաջարկել է զրուցելու նպատակով դուրս գալ տանից։ Վերջիններս մերժել են առաջարկը, ինչից հետո տղամարդը դուրս է եկել տնից: Որոշ ժամանակ անց՝ ժամը 02:30-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում, կինը՝ երկու անչափահաս երեխաների, հոր և եղբոր հետ դուրս է եկել տնից, նստել հոր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան և հեռացել։
Բնակության վայրից մոտ 50 մետր հեռավորության վրա 36-ամյա տղամարդը որսորդական հրացանի փողը պահել է դեպի ավտոմեքենան։ Վարորդը, արագացնելով ավտոմեքենայի ընթացքը, շրջանցել է նրան, սակայն 36-ամյա տղամարդը, իր կնոջ հորը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոմեքենայում գտնվող անձանց, այդ թվում երկու անչափահաս երեխաների կյանքի համար վտանգավոր եղանակով, վերոնշյալ որսորդական հրացանով 4 անգամ կրակել է ավտոմեքենայի, մասնավորապես՝ վարորդի ուղղությամբ, սակայն կրակոցներից երկուսը վնասել են ավտոմեքենայի մի քանի հատված:
Դրանից որոշ ժամանակ անց՝ ժամը 03:30-ից 03:40-ն ընկած ժամանակահատվածում, 36-ամյա տղամարդը, աներոջ նկատմամբ հոգեկան ներգործություն գործադրելու դիտավորությամբ, զանգահարել է վերջինիս և հնչեցրել սպանության սպառնալիքներ, որի հետևանքով նրա մոտ առաջացել են վախի և տագնապի զգացողություններ:
Պարզվել է նաև, որ 36-ամյա տղամարդը իր կողմից շահագործվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով ձևափոխված՝ ողորկափող հրազեն հանդիսացող «BARICAT R 2.5՛՛ S» մոդելի ռևոլվեր, որը հայտնաբերվել է նրա անձնական խուզարկության ժամանակ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...