17:16 27.03.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով Հայաստանը 12 հազար 200 եվրո փոխհատուցում կվճարի դիմումատու Վարդան Թեյմուրազյանին:
Ըստ «Արմենպրես»-ի՝ ՄԻԵԴ վճռից պարզ է դառնում, որ դիմումատու Վարդան Թեյմուրազյանը բողոք է ներկայացրել նյութական փոխհատուցման պահանջով, որովհետև վնասի փոխհատուցում չի ապահովվել նրա հանդեպ վատ վերաբերմունքի և անօրինական կալանավորման համար։
Եվրոպական դատարանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել դիմումատուի՝ արդյունավետ միջոցների և փոխհատուցում ստանալու իրավունքը:
Հիշեցնենք՝ 2005 թվականի ապրիլին Թեյմուրազյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների վրա հարձակում գործելու պատճառով, և դիմումատուն կալանավորված է եղել մեկ և կես ամիս ժամկետով։ 2006 թվականին դիմումատուն արդարացվել է, քանի որ դատարանը արձանագրել է, որ ոստիկանության աշխատակիցներն են բռնություն գործադրել և վնաս պատճառել դիմումատուին։ Դատարանը նաև արձանագրել է, որ դիմումատուի ձերբակալումը և կալանավորումն անօրինական են։ Ոստիկանության աշխատակիցները երբեք դատական հետապնդման չենթարկվեցին, քանի որ 2006 թվականի նոյեմբերին դիմումատուի գործով Վերաքննիչ դատարանը նշել է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն հնարավոր չէ վերսկսել դատավարությունը, եթե դատախազությունը նախապես որոշել է մեղադրանք չառաջադրել ոստիկանության աշխատակիցներին, ինչպես դա կատարվել է 2005 թվականի հունիսին։
Թեյմուրազյանի ներկայացրած քաղաքացիական հայցը ոչ նյութական վնասի փոխհատուցման համար մերժվել է այն հիմքով, որ նման փոխհատուցում նախատեսված չէ ներքին օրենսդրությամբ։
Դիմումատուն բողոքել է իր կրած ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցումը չապահովելու, իր նկատմամբ վատ վերաբերմունքի և իրեն ապօրինի կերպով ձերբակալելու և կալանավորելու անօրինականության մասին։ Դիմումատուն իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում և 5-րդ հոդվածի 5-րդ կետի (հայցի ուժով օժտված փոխհատուցման իրավունք) խախտում։
Այսպիսով, հետևյալ հիմքերի առկայությամբ դատարանը գտնում է բավարար՝ կոնվենցիայի 13-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտումն արձանագրելու համար։ Դիմումատուի հայցի արդարացի փոխհատուցումը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Հայաստանը պարտավոր է դիմումատուին ոչ նյութական վնասների հատուցման համար վճարել 11.700 եվրո և 500 եվրո՝ դատական ծախսերի համար։
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...