ՀՀ-ում որևէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել. Անդրանիկ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

ՀՀ-ում որևէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել. Անդրանիկ Քոչարյան

15:32 25.03.2024

Երեկ երեկոյան օպերատիվ առումով շատ տագնապալի իրավիճակ էր երկրի ներսում: Ոստիկանական բաժիններից մեկը ներխուժել էին զինված մարդիկ, եւ պարզ չէր, թե ինչ զարգացումներ եւ ինչ հեռանկար կարող էր լինել: Ի պատիվ մեր ուժային կառույցների` ՆԳՆ-ի եւ ԱԱԾ-ի, այդ խնդիրը լիկվիդացվեց: Բայց, բնականաբար, դա մեզ մտածելու տեղիք է տալիս, պարոն Աբազյան, որ փաստորեն դեռ տներում շատ զենք կա. նախորդ օրվա դեպքին անդրադառնալով` ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով ՀՀ-ում որեւէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել: «Թաքնված զենք չի կարող լինել, որովհետեւ հին ասացվածք կա` պատից կախված հրացանը մի օր կրակում է: Կրակոցները չեն կարող մեր երկրի ներսում լինել, մենք ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ, եւ մենք պետք է ամուր զգանք մեր երկրի ներսում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը` նշելով, որ ուժային կառույցների հետագա բոլոր աշխատանքները պետք է միտված լինեն նման դրսեւորումներն օր առաջ բնում խեղդելուն:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացրել է հաշվետու տարում կառույցի իրականացրած աշխատանքները: Զեկուցողի խոսքով ԱԱԾ-ն շարունակել է իրականացնել իր առջեւ դրված խնդիրները: Մասնավորապես, 2023 թվականին շահագործման են հանձնվել ամբողջությամբ կահավորված մի շարք սահմանապահ ուղեկալներ եւ պարետատներ: Սարքավորումներով հագեցվել եւ կահավորվել են սահմանապահ կետեր, կառուցվել են դիտակետեր, իրականացվել են ամրացման տեխնիկական հագեցման եւ կահավորման այլ աշխատանքներ: Մի շարք հատվածներում տեսահսկման համակարգերը համալրվել են ստացիոնար տեսադիտարկման սարքերով եւ այլ տեխնիկական միջոցներով, աշխատանքներ են տարվել կապի լավարկման ուղղությամբ:

2023 թվականի ընթացքում ՀՀ պետական սահմանի «Գյումրի», «Բավրա» «Գոգավան» եւ «Զվարթնոց» անցման կետերում իրականացվել են տեխնիկական վերազինման մի շարք աշխատանքներ:

ՀՀ պետական սահմանի անցման կետերում ,Մեկ կանգառ, մեկ պատուհանե սկզբունքով սահմանային հսկողության գործընթացի ներդրման շրջանակներում արդիականացվել է Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովումը:

Գործարկվել է նույնականացման քարտերով Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների սահմանահատման ձեւակերպման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում բացվել է «Սահմանապահ զորքերի կառավարում» ցիկլը (մասնագիտությունը), որտեղ ուսումնառություն են անցնում ՀՀ սահմանապահ զորքերի կուրսանտները:

Սահմանապահ զորքերում 2022 թվականի համեմատ կին զինծառայողների թիվը ավելացել է շուրջ 9 տոկոսով, 2021 թվականի համեմատ` շուրջ 20 տոկոսով:

2023 թվականին ԱԱԾ-ում մեկնարկել է ատեստավորման գործընթացը, որն իրականացվել է փուլային սկզբունքով: Ատեստավորմանը մասնակցել եւ դրական արդյունք է գրանցել ծառայողների շուրջ 20 տոկոսը: Ատեստավորված անձնակազմի աշխատավարձն ավելացել է միջինը 57 տոկոսով: 2023 թվականին որոշում է կայացվել ՀՀ ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների համար սահմանել բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն:

Հաշվետու տարվա ընթացքում շարունակվել են պետական մարմինների պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների եւ այլ տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության ապահովման աշխատանքները, այդ թվում` նշված համակարգերի ուղղությամբ կիբեռմիջադեպերի արձագանքման գործընթացի համակարգման ուղղությամբ: Կանխվել են ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձեր:

Թմրամիջոցների մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտվել է 14 խոշոր դեպք:

Քննարկման մի մասն ընթացել է փակ ձեւաչափով: Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել զեկույցը: Նիստը տեղի է ունեցել մարտի 25-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

09:42 16.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

09:25 16.06.2025

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

BACK_TO_TOP