17:49 25.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է օրեր առաջ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Վարութային և ապացուցողական գործողություններով պարզվել են դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ, այդ թվում միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի ինքնությունը:
Իրականացված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2024 թվականի մարտի 15-ին` ժամը 00:14-ի սահմաններում, Ս.Ս.-ն, իր կողմնակիցների՝ Ս.Ա.-ի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ, «Nissan Altima» և «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոց-Ֆուչիկի 1-ին նրբանցք խաչմերուկում հանդիպել են «Mersedes-Benz 63AMG», «Mersedes-Benz CLS 550» և «VAZ 21703-110-01» մակնիշների ավտոմեքենաներով տվյալ տարածք եկած Ա.Ղ.-ի և վերջինիս՝ դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ կողմնակիցների հետ:
Ս.Ս.-ն, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կրվող հրազենով՝ լիցքավորված փամփուշտներով, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, դեպքի վայրում գտնվող անձանց, դրան հարակից բնակելի շենքերի բնակիչների և պատահական անցորդների կյանքի համար վտանգավոր եղանակով, Ա.Ղ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն արձակված կրակոցների հետևանքով Ա.Ղ.-ին պատճառվել է սրունքի հրազենային վիրավորում:
Այնուհետև, շարունակելով զենքի գործադրմամբ խուլիգանական գործողությունները՝ Ա.Ղ.-ն փորձել է Ս.Ս.-ի ձեռքից վերցնել հրազենը, ինչն ուղեկցվել է անկանոն կրակոցներով:
Այդ ընթացքում վերջիններիս են մոտեցել նաև Ս․Ս․-ի կողմնակից Ս.Ա.-ն, ով ևս եղել է հրազենով զինված, և Ս.Ս.-ի հետ դեպքի վայր ժամանած, դեռևս ինքնությունները չպարզված անձինք, ովքեր փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ ձեռքերով, ոտքերով և մահակներով, իսկ Ս.Ա.-ն՝ նաև զենքի կոթով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա.Ղ.-ի մարմնի տարբեր հատվածներին:
Ա.Ղ.-ն ու Ս.Ս.-ն շարունակել են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց, որից հետո նրանց են մոտեցել Ա.Ղ.-ի՝ դեռևս ինքնությունները չպարզված կողմնակիցները և միասնական դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց խուլիգանական գործողությունները, հարվածներ են հասցրել Ս.Ս.-ի մարմնի տարբեր հատվածներին:
Այդ ընթացքում ինքնությունը չպարզված անձը, իր մոտ ապօրինի կրվող ռազմամթերք հանդիսացող մարտական նռնակով զինված, դեպքի վայրում գտնվող բազմաթիվ անձանց, պատահական անցորդների և հարակից բնակելի շենքերի բնակիչների կյանքի համար վտանգավոր եղանակով, քննության տվյալներով, Ս.Ս.-ին սպանելու դիտավորությամբ, նրա ուղղությամբ նետել է նռնակ, սակայն պայթյունի հետևանքով նշված վայրում գտնվող անձին պատճառվել են բեկորային վնասվածքներ:
Նռնակի պայթեցման հետևանքով հավաքված անձինք դիմել են փախուստի, իսկ Ս.Ս.-ի և Ա.Ղ.-ի միջև վիճաբանությունը շարունակվել է արդեն Ֆուչիկի 1 նրբանցքի հատվածում գտնվող ավտոլվացման կետի դիմաց, որտեղ ժամանել են պարեկային ոստիկանության աշխատակիցները։ Ս.Ս.-ն դեպքին մասնակից անձանց հետ դիմել է փախուստի, իսկ հրազենային վիրավորում ստացած Ա.Ղ.-ն դեպքի վայրից տեղափոխվել է հիվանդանոց:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային մեծածավալ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:
Միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ս.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ս.Ա.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Դատարան է ներկայացվել նրանց նկատմմաբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ, որոնք ևս բավարարվել են, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացվելու, իրավական գնահատական տալու ուղղությամբ, ինչպես նաև շարժառիթն ամբողջությամբ պարզելու նպատակով:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...
14:29 16.06.2025
Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...