Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+18.09 oC

Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

19:45 28.03.2024

ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների մասով ապրիլի 5-ից սկսած՝ 3 ամսվա ընթացքում քաղաքացին կարող է մարել ամբողջ պարտավորությունը բոնուսային համակարգով:

Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն չի գտնվում հարկադիր կատարման ծառայությունում, ապա դրա 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված:

Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն գտնվում է հարկադիր կատարման ծառայությունում, ապա վճարելով տուգանքի 50 տոկոսը՝ կատարողական ծախսը կհաշվարկվի մնացորդ գումարի մասով՝ մինչև 10 000 դրամը կազմելով մնացորդ գումարի 50 տոկոսը , 10 000-100 000 դրամի դեպքում՝ 5000 դրամ։

100 000 դրամից բարձր տուգանքի 50 տոկոսը վճարելուց հետո կատարողական ծախս կգանձվի մնացորդ գումարի 5 տոկոսի չափով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

00:10 28.04.2024

Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

Այսօր՝ ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի և նրա երկրորդ կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլիի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ա․ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ունի երկու որդի՝ Արտակը և Սևակը։ ...

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

22:58 27.04.2024

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Ապրիլի 26-ին Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի ունեցավ գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառման նախագահող Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և միջազգային ճանաչման կարևորությունն ու ընդգծեց Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ Եկեղեցու գործունեության վերաբերյալ բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչների հարցերին

21:55 27.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ Եկեղեցու գործունեության վերաբերյալ բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչների հարցերին

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բրազիլական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն տիար Վազգեն Յակուբյանի և Բրազիլիայի ՀԲԸՄ մշակութային գծով տնօրեն տիար Նորայր Շահինյանի։ Հանդիպմանը տիար Յակուբյանը, նշել է, որ հյուրերի՝ Հայաստան այցի նպատակն է ի մոտո […] ...

61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է

21:31 27.04.2024

61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է

Երևանի քաղաքապետարանը շարունակում է պատմել Երևանի մարդկանց մասին. այս անգամ շարքի հերոսը 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն է, ով արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է: Մանրամասները՝տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին

20:36 27.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» (ԴՀԽ) հասարակական կազմակերպության անդամներին։ Հանդիպմանը ԴՀԽ-ի նախագահ տիար Գուրգեն Մելիքյանը Հայոց Հայրապետին ներկայացրել է կազմակերպության նպատակներն ու ծրագրերը՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունը նորաստեղծ խորհրդի արդյունավոր գործունեության համար։ Իր հայրական օրհնությունը բերելով ՀԿ-ի անդամներին՝ Նորին Սրբություն […] ...

Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ

20:09 27.04.2024

Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է նաև Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի տարածքում գտնվող Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP