Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ ԱԳ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+27.09 oC

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ ԱԳ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը

19:12 29.03.2024

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։

«Նշվել է, որ չնայած առկա դժվարություններին և մարտահրավերներին ՝ Ադրբեջանը հաստատակամ է շարունակելու աշխատանքները տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարիզում ընդդեմ Ուկրաինային աջակցելու և հանուն ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու երթ է անցկացվել

19:39 27.04.2024

Փարիզում ընդդեմ Ուկրաինային աջակցելու և հանուն ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու երթ է անցկացվել

Փարիզում աջակողմյան Patriots կուսակցության կոչով տեղի է ունեցել «Հանուն խաղաղության» հանրահավաքը՝ ընդդեմ Ուկրաինային ֆինանսական միջոցներ հատկացնելու և հանուն ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Այսօր մենք ամեն ինչ կշտկենք՝ վերջ տալով ստրկության և պատերազմի խորհրդանիշին, պատռելով ՆԱՏՕ-ի այս դրոշը», – հանրահավաքում հայտարարել է «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն և պատռել ՆԱՏՕ-ի և ԵՄ […] ...

Սիդնեյում տղամարդը փորձել է ներխուժել ինքնաթիռի բեռնախցիկ

19:18 27.04.2024

Սիդնեյում տղամարդը փորձել է ներխուժել ինքնաթիռի բեռնախցիկ

Սիդնեյի օդանավակայանում մի տղամարդ վազել է թռիչքուղու վրա և փորձել բեռնախցիկի միջով մտնել ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։ Աղբյուրի համաձայն՝ իրավախախտին հաջողվել է վազել դեպի Sri Lanka Airlines ավիաուղի, որը պատրաստվում էր միջազգային թռիչքի: Տեսանյութում ֆիքսված է այն պահը, երբ օդանավակայանի աշխատակիցներն ու ոստիկանները բերման են ենթարկում տղամարդուն։ Ըստ հրապարակման՝ ենթադրաբար, վերջինս […] ...

«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության գործով եւս մեկ անձ ձերբակալվել է

18:49 27.04.2024

«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության գործով եւս մեկ անձ ձերբակալվել է

«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության գործով մեկ այլ անձ՝ Տաջիկստանի քաղաքացի Ջումոխոն Կուրբոնովը, ձերբակալվել է մինչև մայիսի 22-ը։ Շաբաթ օրը՝ ապրիլի 27-ին, Մոսկվայի Բասմանի դատարանը նրան կալանավորել է։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի կողմից միջնորդության քննարկումը տեղի է ունեցել փակ դռների հետևում։ Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հետաքննությունը կարծում է, որ 21-ամյա միգրանտը գումար է տրամադրել ահաբեկչությունը նախապատրաստելու համար, ինչպես նաև […] ...

Մակրոնը ծրագրում է Գերմանիա այցելել մայիսին և հունիսին. Reuters

18:40 27.04.2024

Մակրոնը ծրագրում է Գերմանիա այցելել մայիսին և հունիսին. Reuters

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մայիսին այցելել Գերմանիա, հունիսին, հավանաբար, կրկին կայցելի Գերմանիա։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրները հայտնում են, որ Ֆրանսիայի նախագահը Գերմանիայում կլինի մայիսի 26-28-ը։ Նրան կընդունի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Մակրոնը Դրեզդենում Եվրոպայի մասին ելույթով հանդես կգա։ Հրատարակությունը նշում է, որ նախագահի՝ հունիսին Գերմանիա կատարելիք այցի վերաբերյալ […] ...

Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի

18:29 27.04.2024

Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի

Արևմուտքի մտավախություններն այն մասին, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց՝ ընդունելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը, անհիմն են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ մեջբերելով Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերը։ «Կարևոր է շարունակել երկխոսությունը մեր ընկերների և գործընկերների հետ։ Մենք պետք է համոզենք մեր ամերիկացի և եվրոպացի ընկերներին, […] ...

Սեյսմոլոգը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ է կանխատեսել

17:40 27.04.2024

Սեյսմոլոգը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ է կանխատեսել

Թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գերուրը հայտնել է, որ Ստամբուլում կարող է գրանցվել մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք գոռում էինք Քահրամանմարաշի երկրաշարժի մասին, բայց ոչ ոք չլսեց մեզ։ Հիմա մենք վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի, նորից նույն բանն ենք ասում՝ մի օր ամեն ինչ կավարտվի»,- ասել է նա։ Ըստ հրապարակման՝ […] ...

BACK_TO_TOP