Տեղի է ունեցել «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրի շնորհանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Տեղի է ունեցել «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրի շնորհանդեսը

17:17 01.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ծրագրի շրջանակում ստեղծվել են 6 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, որոնք պատմում են Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը կիրառվող արհեստների մասին՝ գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, թաղիքագործություն, խեցեգործություն, դարբնություն, փայտարվեստ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մասնակից կառույցներին, խմբերին ու անհատներին կատարած մեծ աշխատանքի համար.

«Աշխատանքը հաջողում է, երբ ապահովված է ստեղծագործական առողջ միջավայր, որտեղ յուրաքանչյուրը մտածում է լավ արդյունքի մասին: Այս ծրագրի արդյունքը պարտավորեցնում է ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում պահել, տարածել ժողովրդական արվեստների մասին գիտելիքը թե՛ միջազգային հարթակներում, թե՛ մեր հանրության շրջանում: Ծրագիրը կարող է դառնալ հրաշալի կրթական նյութ նաև դպրոցների համար. այն մեր երեխաների համար առավել տեսանելի և ընկալելի կդարձնի դասագրքային գիտելիքը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդական վարպետներին, որոնց աշխատանքը տեսանելի դարձնելու խնդիր ունենք: Ուրախ եմ, որ թանգարանի հետ հաջող համագործակցությամբ նրանց աշխատանքն ավելի գնահատված և արժևորված է դառնում»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ազգայինի տարածմանը և հանրահռչակմանը միտված գաղափարներին:

Ֆիլմաշարը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ներկայացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանով։

Երկլեզու՝ հայերեն և անգլերեն ֆիլմերի ստեղծման շուրջ աշխատել են «Invisible Friends» անիմացիոն ստուդիայի մասնագետները, որոնք տարբեր երկրներից են՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իսրայել, Ֆրանսիա:

Ֆիլմերի վիզուալ բովանդակությունը ստեղծելիս օգտագործվել են ինչպես Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի, այնպես էլ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն և անհատ վարպետների անձնական արխիվները։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Խնձորեսկ» տիպի գորգի կտրման արարողություն՝ նվիրված թանգարանի 45-ամյակին: Այն գործել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մարգարիտա Խաչյանը, որը 2023 թվականից աշխատում է Ժողովրդական արվեստների թանգարանում: Ելույթով հանդես է եկել նաև թանգարանի նորաստեղծ «Մանել» երգչախումբը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել հիմնական ցուցանմուշներին, ժամանակավոր ցուցադրություններին և կրթական ծրագրերին:

Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերն առաջիկայում կհրապարակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP