Եռակողմ հուշագիր՝ Կապանում երաժշտարվեստի և փառատոնային մշակույթի զարգացման նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Եռակողմ հուշագիր՝ Կապանում երաժշտարվեստի և փառատոնային մշակույթի զարգացման նպատակով

18:29 01.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի և «Կապանի երաժշտական փառատոն» հասարակական կազմակերպության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը և «Կապանի երաժշտական փառատոն» ՀԿ-ի նախագահ Սևակ Ավանեսյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ հուշագրի ստորագրումը մշակույթի ոլորտում պետություն-մասնավոր գործընկերային կապերի խորացմանն ուղղված դրական օրինակներից է: Այն միտված է Հայաստանի մարզերում, մասնավորապես՝ Կապան քաղաքում, երաժշտարվեստի և փառատոնային մշակույթի զարգացմանը, համապատասխան ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի ձևավորմանը:

«Կապանում անցած տարվանից Սևակ Ավանեսյանի նախաձեռնությամբ իրականացվում է «Կապանի միջազգային երաժշտական փառատոնը», որն իր շուրջ է համախմբել արտերկրի և Հայաստանի երաժիշտներին: Այս ծրագրի շրջանակում վերանորոգվել է Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճը: Սա հայաստանյան լավագույն դահլիճներից է՝ հրաշալի ակուստիկայով և երգեհոնով: Սևակ Ավանեսյանը նախաձեռնել է նաև այդ երգեհոնի վերականգնման աշխատանքները, որոնք շուտով կավարտվեն: Վերանորոգված դահլիճն ինչպես այս փառատոնի, այնպես էլ այլ ծրագրերի շրջանակում կարող է ընդունել հայաստանյան, արտերկրի միջազգային համբավ ունեցող երաժիշտների՝ աշխարհի տարբեր երկրներից: Ի դեպ, պայմանավորվածություն ունենք «Կապանի միջազգային երաժշտական փառատոնն» անցկացնել ոչ միայն ամառային ամիսներին, այլև ողջ տարվա ընթացքում: Եվ այս նախաձեռնությունը պատշաճ կատարելու համար «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ը ստանձնում է կազմակերպական աշխատանքները: ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է մեր երկրում երաժշտարվեստի և փառատոնային մշակույթի զարգացումը, և հուշագրի միջոցով կողմերը պարտավորվում են համատեղ ջանքեր գործադրել երաժշտարվեստի և փառատոնային մշակույթի կայացման և զարգացման համար: Հիմնական բեմահարթակ կծառայի Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճը: Մենք ցանկանում ենք այս աշխատանքներն ու համագործակցությունը դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա, որպեսզի այն լինի ամուր և շարունակական»,- նշել է Դանիել Դանիելյանը և հավելել, որ կողմերը նաև պարտավորվում են իրականացնել համատեղ ստեղծագործական, կրթական և մշակութային նախագծեր:

«Կապանի երաժշտական փառատոն» ՀԿ-ի նախագահ Սևակ Ավանեսյանի դիտարկմամբ՝ անցյալ տարի փառատոնն առանցքային իրադարձություն էր ոչ միայն Կապանի և Սյունիքի, այլև հայաստանյան մշակութային դաշտում: Նրա տեղեկացմամբ՝ նախատեսում են ծրագիրը լավագույնս իրականացնել նաև այս և հաջորդ տարիներին:

«Այս տարի «Կապանի երաժշտական փառատոնի» շրջանակում սպասվում են բազմաթիվ անակնկալներ: Տեղի կունենան մեծ պրեմիերաներ՝ արտերկրի արտիստների մասնակցությամբ, որոնք առաջին անգամ կայցելեն Հայաստան: Վերանորոգումից հետո ամռանը նախատեսվում է երգեհոնի բացումը: Վստահաբար, այն կունենա շատ լավ հնչողություն, ինչը մեզ հնարավորություն կտա հպարտորեն ասելու, որ ունենք լավագույն երգեհոնը ոչ միայն տարածաշրջանում, այլև միջազգային մակարդակով: Փառատոնի շրջանակում Խուստուփ սարի լանջին տեղի կունենա Տիգրան Համասյանի համերգը, հաջորդ օրը՝ համերգ Շվանիձորում»:

«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանն ընդգծել է հուշագրով սահմանված համագործակցության կարևորությունը և հավելել, որ իրենց կազմակերպությունը, որը զբաղվում է հանրապետության մասշտաբով կրթական ծրագրերով և համերգային գործունեությամբ, շատ կարևոր է համարում ունենալ նաև տարածաշրջանային ներկայացուցչություններ. «Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում արդեն արվել են հսկայական աշխատանքներ, կան երգեհոն և ռոյալ, մեծ հնարավորություն կա ընդունելու լավագույն երաժիշտներին Սյունիքի մարզում: Համագործակցությունը կարևորվում է նաև միջազգային և տեղի արտիստների մասնակցությամբ համերգների, վարպետության դասերի, ինչպես նաև «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի շրջանակում միջոցառումների իրականացման համատեքստում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

BACK_TO_TOP