Գյումրիում փողոցաշինական մեծ ծրագիրը որոշ հատվածներում կանգ է առել նախագծային թերությունների պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Գյումրիում փողոցաշինական մեծ ծրագիրը որոշ հատվածներում կանգ է առել նախագծային թերությունների պատճառով

13:48 08.09.2018

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները որոշ հատվածներում կանգ են առել։ Երկրաշարժից հետո անկանոն եղանակով անցկացված ստորգետնյա ենթակառուցվածքները խնդրներ են ստեղծել շինարարների համար: Փորման աշխատանքների ընթացքում  պարզվում են, որ էլեկտրամալուխների ու ջրակոյուղատարների խորությունները չեն համապատասխանում նախագծերին՝ որոշ տեղերում էլ դրանք կան, բայց նախագծում չկան:

Նախագծային ու ենթակառուցվածքային թերությունները շինարարության ավարտի ժամկետների հետաձգման պատճառ կարող են դառանալ: Սա Գյումրիում իրականացվող փողոցաշինական 2 խոշոր ծրագրերին է վերաբերում, որոնք ֆինանսավորում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Համաշխարհային բանկը:

Վառ օրինակը Տիգրան Մեծ փողոցում է, որտեղ շինաշխատանքները դեռ հունի մեջ չմտած, արդեն դադարեցվել են: Շինարարը փորելու ընթացքում մեկը մյուսի հետևից ջրագծեր ու կոյուղագծեր է վնասել։ Վթարների մի մասը վերացրել են, բայց ժամանակավոր, իսկ մեկ այլ հատվածում գործը 15 օր է, տեղից չի շարժվում:

«Սիսիանի բոատ» շինկազմակերպության աշխատանքային տեղամասի պետ Սարիկ Բեկոյանը նշում է, որ նախագծում սահմանված 1 մետր 70 սանտիմետր խորության փոխարեն ջրագծերը 1 մետր 40 սանտիմետրի վրա են, դրա համար էլ շինաշխատանքների ժամանակ  ջրատարներ են վնասվում: Նույնը էլեկտրական մալուխների պարագայում է: Շինարարը փաստի առաջ է կանգնել նախագծային անհամապատասխանությունների պատճառով։

Վերահսկողության համակարգման աշխատանքային խումբը ևս բազմաթիվ թերություններ է հայտնաբերել: Նախագծային թերությունների, լուրջ բացթողումների պատճառով որոշ շինընկերություններ ժամկետներից հետ են ընկել ( դիմելու են, որ շինարարության ժամկետը երկարաձգվի):

Գյումրիի ստորգետնյա ենթակառուցվածքների, ջրակոյուղատարների ու էլեկտրական մալուխների տեղակայման ճիշտ քարտեզներ կազմված չկան, մոտավոր գծագրումների արդյունքում եղած նախագծերը լուրջ շեղումներով են: Աշխատանքների ձգձգումը, սակայն,  միայն տեխնիկական թերություններով չէ, որ պայմանավորված է: Օրինակ՝ Տիգրան մեծ փողոցում շինարարը մայթերին շարել է նորմատիվներին չհամապատասխանող եզրաքարեր:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով՝ դրանք, միանշանակ, քանդվելու են: Ծրագրով բարդ ինժեներական աշխատանքներ են պահանջում նաև կամուրջների, ստորգետնյա անցումների շինարարությունը։

Շինարարության դանդաղ տեմպի պատճառներից մեկն է բանվոր-շինարարների պակասը: Առնվազն 1000 աշխատող է պետք աշխատանքները ժամանակին ավարտելու համար, ինչը համալրել չի հաջողվում:

Ճանապարհաշինական ծրագրերի ժամկետը 7 ամիս է: Փողոցներից մեծ մասում շինարարությունը մեկնարկել է օգոստոսին, իսկ Գյումրիում շինարարության սեզոնը շատ կարճ է: Ուշ սկսված շինարարությունը փողոցներում դադարներով է իրականացվում նախագծային թերությունների, հանրային ծառայությունների օպերատորների հետ չհամաձայնեցված աշխատանքի պատճառով: Նախագծային փոփոխություններ են սպասվում, ինչն էլ հավանաբար բուն ասֆալտապատումը կուշացնի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP