ՔՊ-ական պատգամավորը Բաքվի կողմից կեղծ լուրերի տարածումը կապում է Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպման հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՔՊ-ական պատգամավորը Բաքվի կողմից կեղծ լուրերի տարածումը կապում է Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպման հետ

15:54 03.04.2024

Ադրբեջանի կողմից կեղծ լուրերի տարածումը, թե հայկական զինված ուժերը իբր զորաշարժեր են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի տարբեր հատվածներում, կապված է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Սա, իհարկե, կապ ունի ապրիլի 5-ի հանդիպման հետ, բայց մեզ խորթ չէ նաև Ադրբեջանի պրիմիտիվ ձեռագիրը, որն ամեն անգամ սադրիչ գործողություններ անելուց առաջ այսպիսի կեղծ լուրեր է տարածում, որպեսզի լեգիտիմ հիմքեր ստեղծի հարձակումներ իրականացնելու համար։ Եթե երկու տարի առաջ նրանց դա հաջողվում էր, հիմա այդքան էլ չի հաջողվում, որովհետև հիմա ԵՄ դիտորդները գոնե ժամեր անց օբյեկտիվ իրականությունը ներկայացնում են աշխարհին՝ ցույց տալով, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է։ Բոլորի համար արդեն շատ պարզ է, որ Ադրբեջանը ստում է, և ամբողջ աշխարհն արդեն օբյեկտիվ իրականության մասին տեղեկատվություն է ստանում Եվրոպական Միության անկախ դիտորդներից»,- ասաց Խաչատրյանը։

Ադրբեջանը վերջին օրերին կեղծ լուրեր է տարածում, թե հայկական զինված ուժերն Ադրբեջանի հետ սահմանի տարբեր հատվածներում զորաշարժեր են իրականացնում և պատրաստվում են հարձակվողական գործողությունների։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի կողմից տարածվող լուրերը։ Հայկական զինված ուժերի կողմից տեղաշարժերի մասին Ադրբեջանի տարածած կեղծիքը հերքել է նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելությունն այդ լուրերի տարածումից հետո հայտարարել է, որ դիտորդները մոնիթորինգ են իրականացրել սահմանի երկայնքով և անսովոր տեղաշարժեր ու զորքերի կուտակումներ չեն նկատվել։ Զորաշարժերի մասին կեղծ լուրերին արձագանքել է նաև ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլերը, ով կասկածի տակ էր դրել դրանց արժանահավատ լինելը՝ հղում անելով ԵՄ դիտորդական առաքելության հայտարարություններին։

Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու ու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հետ կապված քայլերը։ Պաշտոնական Բաքուն մի քանի անգամ հրապարակային իր դժգոհությունն է արտահայտել՝ կապված սպասվող հանդիպման հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

14:05 07.06.2025

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարեր

13:55 07.06.2025

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել են Զորաց քարեր։ Այցի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։   ...

Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. Ավինյան

13:46 07.06.2025

Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ […] ...

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսված

13:34 07.06.2025

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսված

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով ընդհանուր մոտ 30 կիլոմետր ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ են նախատեսված: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...

«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են

13:25 07.06.2025

«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է, հայտնում են նախարարությունից։ «Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի […] ...

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

13:14 07.06.2025

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Եկանք Սիսիան»:   ...

BACK_TO_TOP