23:20 23.04.2024
Բրիտանուհի Քիմբերլի Բագլին կորցրել է գանգի մի մասը վտանգավոր հիվանդության պատճառով, որը նա շփոթել է միգրենի հետ։ Ուսուցչի պատմությունը, ով ծանր հիվանդության ախտանիշները շփոթել է ուժեղ գլխացավի հետ, հրապարակել է Metro-ն։
Բագլիի խոսքով՝ 2023 թվականի ամռանը նա հանկարծ զգացել է ահավոր գլխացավ, որը չէր անցնում։ Բժիշկները, որոնց հետ նա խորհրդակցել է, միգրենի դեմ դեղամիջոցներ են նշանակել և վստահեցրել, որ դա չի կարող գլխուղեղի ուռուցք լինել: Մի քանի օր անց կինը լույսի նկատմամբ զգայունության պատճառով ցավից այլևս չէր կարողանում բացել աչքերը, սակայն նյարդաբանը ախտանշանները վերագրել է ծանր սթրեսին և նրան նշանակել մեկ օր սպա և ասպիրինի բարձր չափաբաժին։
Դեղորայքը չի օգնել, իսկ մեկ օր անց կինը ցավից սկսել է կորցնել գիտակցությունը։ Երբ բրիտանուհուն հետ են բերել նյարդաբանության բաժանմունք, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա են արել և գլխուղեղի ուռուցք հայտնաբերել։ Մի քանի օրվա ընթացքում նա վիրահատվել է, հեռացրել են ուռուցքի 95 տոկոսը։
Սակայն վերքից վարակ է անցել, ինչի պատճառով հեռացրել են կնոջ գանգի մի մասը։
Բագլին այժմ քիմիաթերապիա է անցնում և հույս ունի, որ շուտով կվերադառնա նորմալ կյանքի:
«Այնքան շատ ախտանիշներ կան, որոնց մասին նույնիսկ բժիշկները չգիտեն, շատ կարևոր է լսել ձեր օրգանիզմին: Եթե ինչ-որ բան այն չէ, եթե գլխացավ ունեք, որը խանգարում է ձեզ շարունակել ձեր սովորական առօրյան, կամ գլխապտույտ եք զգում կամ փոփոխություններ ունեք ձեր տեսողության մեջ, վստահեք ձեր ինտուիցիային և ստուգումներ անցեք»,- հորդորել է նա:
21:00 21.06.2025
Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրաԵմենի շիական «Անսար Ալլահ» շարժումը կհարձակվի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից հակամարտության մեջ մտնի Իրանի հետ, հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եթե ԱՄՆ-ը Իսրայելի թշնամու հետ մասնակցի Իրանի դեմ հարձակմանը և ագրեսիային, ապա հութիների զինված ուժերը կհարվածեն Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերին և ռազմական նավերին», – ասվում […] ...
20:50 21.06.2025
Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներինՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մարզումների ժամանակ դրոններ է օգտագործում, հայտնում է Marca-ն: 43-ամյա մասնագետը շարունակում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Այդպիսի տեխնոլոգիաներ «Ռեալում» նախկինում չէին կիրառվել: Վերևից կադրերը լրացուցիչ ինֆորմացիայի աղբյուր կդառնան մարզչական շտաբի համար: Հատկանշական է, որ «Բայերում» աշխատելու ժամանակ Ալոնսոն դրոններ չի կիրառել: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» […] ...
20:39 21.06.2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձիՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...
20:27 21.06.2025
Հրդեհ Բարձրաշեն գյուղումՀունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...
20:21 21.06.2025
Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...
20:10 21.06.2025
«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...