23:26 08.09.2018
Երկու տարի առաջ մեկնարկած «Մաքուր Հայաստան» համապետական ծրագիրը դեռ շարունակվում է: Այսօր հերթական համապետական շաբաթօրյակն է կազմակերպվել: Շիրակի մարզում 263 պետական աշխատակազմ պատրաստակամություն է հայտնել մասնակցել մարզի վարչական տարածքներում իրականացվող մաքրությանը , որի համար բացի աշխատուժից` աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 100 միավոր տեխնիկա: Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մաքրել է Գյումրիի «Թռչունյան տուն » երեխաների խնամքի կենտրոնի շրջակայքը։
Մարզային իշխանության ներկայացուցիչների շաբաթօրյակին միացել են նաև խնամքի կենտրոնի երեխաները: Տարածքից 4 բեռնատար շինարարական ու կենցաղային աղբ է տեղափոխվել։ Մոտ 150 մետր հեռավորության վրա դրված աղբամաններն էլ չեն օգնում տարածքը մաքուր պահել: Կենցաղային ու շինարարական աղբ են լցնում ոչ միայն տարածքի ապրողներն, այլև հարևան գյուղերի բնակիչները:
Իսկ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի շաբաթօրյակն էլ Բուլվարային թաղամասի սկզբնամասում ՝ Կուրսկի հրապարակում է արվել։Հրապարակը հաճախ է մաքրվում և առանձնապես չի էլ կեղտոտվում ՝ անցուդարձ անողներ կամ հանգստացողներ շատ չեն լինում:
Քաղաքապետարանի աշխատողներից առաջ հրապարակն սկսել էին մաքրել թիվ 38 հիմնական դպրոցի աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները : Մաքրելու բան գրեթե չէին թողել քաղաքապետարանի աշխատակիցներին, վերջիններս էլ որոշեցին շաբաթօրյակը տեղափոխել Բուլվարային թաղամաս, որտեղ տարիներով կուտակված մեծաքանակ շինարարական աղբ կա։ Այն ճամփեզրին է, իսկ կիսակառույցների ու վթարային շենքերի ներսում էլ կենցաղային աղբ են թափում տարածքի ապրողները։
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...