11:50 28.03.2018
Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը որոշել է Ռուսաստանից հետ կանչել իրենց դեսպաններին՝ խորհրդակցության համար: Reuters գործակալության փոխանցմամբ, Լյուքսեմբուրգը ևս համակարծիք է Մեծ Բրիտանիայի հետ, որ Մոսկվան պատասխանատու է ռուս նախկին լրտեսի թունավորման համար:
«Լյուքսեմբուրգի կառավարությունը դատապարտում է հարձակումը խստագույն կերպով և համաձայնում Մեծ Բրիտանիայի փորձագետների հետ, որ Ռուսաստանի Դաշնությունը, ամենայն հավանականությամբ, պատասխանատու է այդ գործողության համար և որ չկա դրա այլ, որևէ խելամիտ բացատրություն»,- ասված է Լյուքսեմբուրգի արտգործնախարարության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Եվրամիության 16 երկիր որոշում է կայացրել ռուս դիվանագետներին արտաքսելու մասին՝ այդ թվում ԱՄՆ-ն, Կանադան և Ուկրաինան: ՊԱտճառը Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ՌԴ նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումն է:
Մարտի 14-ին Բրիտանիայի վարչապես Թերեզա Մեյը հայտարարել էր Ռուսաստանի հետ բարձր դիվանագիտական հարաբերությունների խզման մասին և երկրից 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին: Ի պատասխան՝ Ռուսաստանը նույնպես երկրից արտաքսել է բրիտանացի 23 դիվանագետների:
Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնլ էր, որ նախկին գործակալին և իր դստերը ենթադրաբար թունավորել են «Նովիչոկ» կոչվող հատուկ գազի միջոցով, որը մարդու մոտ մտավոր-նյարդաբանական խանգարումներ է առաջացնում:
Սկրիպալի և նրա դստեր թունավորումը միջազգային մեծ աղմուկի պատճառ է դարձել:
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...