14:45 28.03.2018
Հայաստանի ռազմական արտադրանքի արտահանումների ծավալը դեռ գոհացուցիչ չէ։ Այստեղ դեռ առաջին քայլերն են կատարվում։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը։
«Ռազմական տեխնիկայի շուկան շատ բարդ շուկա է, ու արագ նման շուկաներ մտնելը պրակտիկորեն անհնար է։ Պետք է փորձով համոզես, հաստատես, որ քա արտադրած տեխնիկան կբավարարի գնորդի պահանջները», – նշեց փոխնախարարը։
Հայկական ռազմական արտադրանքի մշակումներին ու հեռանկարներին անդրադառնալով՝ Փախչանյանը նշեց, որ ուսումնասիրել են ոլորտը և գիտեն, թե հայկական ռազմական արդյունաբերությունը որ ուղղություններում կարող է զարգանալ, որում՝ ոչ։
«Ուղղությունները, որոնք մենք համարում ենք մեզ համար կարևոր, և արդեն տեսնում ենք, որ հաջողությունների ենք հասնում, էլեկտրոնիկայի հետ կապված ուղղություններն են, կապը, ռադիոլոկացիան, հետախուզության հետ կապված խնդիրներ, ռոբոտացված համակարգեր, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, օպտիկա-էլեկտրոնիկա, լազերային տեխնիկա և այլն»,– նշեց Փախչանյանը։
Փախչանյանը նաև տեղեկացրեց, թե հայկական բանակի սպառազինությունների գնումների քանի տոկոսն է կազմելու տեղական արտադրանքը։ Նրա խոսքով՝ զինված ուժերի սպառազինության մեջ հայկական արտադրանքի հարաբերակցության աճը կախված է նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի դրանք վերջնական կիրառման մակարդակի հասցնել։
Ասուլիսի ընթացքում Փախչանյանն անդրադարձավ նաև Ապրիլյան պատերազմից հետո դիրքերի կահավորմանն ու տեխնոլոգիական համալրմանը։ Հայկական արտադրության զինտեխնիկայի ու պաշտպանական միջոցների ամենաթարմ օրինակները ներկայացվելու են նաև վաղը՝ մարտի 29-ին, Երևանում մեկնարկող ArmHiTec պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսի ընթացքում։
08:43 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:33 30.04.2025
«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա ԱնչելոտիինԿառլո Անչելոտին այս ամռանը կհեռանա «Ռեալից», մադրիդյան ակումբը ցանկանում է նրան հրաժեշտ տալ մեծ հարգանքով, հաղորդում է Relevo-ն: Իտալացուն կվճարվի նրա պայմանագրով սահմանված ամբողջ աշխատավարձը, և նա կստանա ակումբի ցմահ դեսպանի դեր մարզչական կարիերան ավարտելուց հետո։ «Ռեալը» հստակեցրել է, որ չի խանգարի 65-ամյա մասնագետի` Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ մարզիչը հեռանա լիակատար […] ...
08:25 30.04.2025
Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆՍիրիայի իշխանություններն աջակցում են պաղեստինցիներին եւ պահանջում են Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների առջև։ «Մենք աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին Գազայի հատվածում: Մենք պահանջում ենք Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցում և մարդասիրական օգնության անխոչընդոտ […] ...
08:16 30.04.2025
ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործովԱրդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...
08:06 30.04.2025
Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...
08:00 30.04.2025
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...