Նախագծով առաջարկվում է օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Նախագծով առաջարկվում է օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թ. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր

13:25 16.04.2024

Պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 16-ին հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ որոշմամբ այն կքննարկվի հատուկ ընթացակարգով. նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Հեղինակն առաջարկում է օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ պարբերությամբ՝ «2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է օգոստոսի 3-ին»:

«Ցեղասպանությունը հանցանք է մարդկության դեմ, ընդ որում՝ ամենամեծ հանցանքն է: Սա ոչ ճիշտ եւ ոչ պատշաճ դատապարտման ուղիղ արդյունք է եւ ուղիղ հետեւանք՝ 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության: Հայերի եւ եզդիների ճակատագրերը բավականին նման են իրար, եւ մեր ճակատագրերը միշտ խաչվել են: Մենք պատմության տարբեր թատերաբեմերում միշտ հանդիպել եւ հայտնվել ենք նույն իրավիճակներում: Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման գործընթացում իր որդեգրած քաղաքականությանը եւ առաջնահերթությանը, 2014 թվականին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դատապարտեց Իրաքում եզդիների ցեղասպանությունը: 2015 թվականին եզդիների ցեղասպանությունն Իրաքում դատապարտեցին ՀՀ ԱԺ խմբակցությունները, իսկ 2018 թվականին՝ ՀՀ Ազգային ժողովը»,-ասել է Ռուստամ Բաքոյանը՝ հավելելով, որ սա առաջին դեպքն է, երբ որեւէ պետություն իր համապատասխան օրենքում ամրագրում է եզդիների ցեղասպանությունը որպես հիշատակի օր:

Ռուստամ Բաքոյանը հայտնել է, որ 21-րդ դարում՝ 2014 թվականին, աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, որը դեռեւս շարունակվում էգ ավելի քան 2600 կանայք եւ աղջիկներ գտնվում են իսլամիստների ձեռքում, եւ անհայտ է նրանց ճակատագիրը, հարյուր հազարավոր եզդիներ էլ դեռեւս գտնվում են ճամբարներում: «Այն, ինչ տեղի է ունենում 21-րդ դարում, մեր աչքի առաջ, անընդունելի է»,- շեշտել է նա:

Հարակից զեկույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Հաշվի առնելով հայ եւ եզդի ժողովուրդների եղբայրական հարաբերությունները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հավատամքը ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարում՝ առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծին»,- ասել է նա:

Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Փոխնախարարը, մասնավորապես, նշել է, որ ցեղասպանության, ինչպես նաեւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Նրա խոսքով Հայաստանը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցային հարթակներում ակտիվորեն աջակցում է հիշատակված հանցանքների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղված միջոցառումներին, ցեղասպանությունների եւ այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների եւ մեխանիզմների հետագա մշակման գործընթացներին:

«Բոլորովին վերջերս՝ ապրիլի 3-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձեւը»,- տեղեկացրել է փոխնախարարը եւ հավելել, որ Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների մասին, ընդունել ԱԺ հայտարարություն 2018 թվականին:

Ելույթներում պատգամավորները, անդրադառնալով 2014 թվականի օգոստոսի 3-ին Սինջարի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, ընդգծել են ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխման ուղղությամբ պայքարելու Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությունը: Նշվել է, որ Հայաստանի խորհրդարանը ճանաչել եւ ընդունել է 2014 թվականին Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը՝ դատապարտելով ժողովուրդների նկատմամբ իրականացված ոճրագործությունները: 2015 թվականին Երեւանում բացվել է եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշարձան:

Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են բոլոր ցեղասպանված ժողովուրդների հիշատակը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ համերաշխության եւ ապրումակցման մասին է այսօրվա քննարկումը: «Մենք սիրո եւ հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ: Մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհում ոչ ոք իր կրոնի, լեզվի, մաշկի գույնի, այլակարծության համար չհետապնդվի, առավել եւս՝ չցեղասպանվի: Մենք դատապարտման մեր խոսքն ենք ասում: ՀՀ-ն միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել որպես ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման դրոշակակիր: Եվ մենք շարունակելու ենք այդպիսին լինել, որովհետեւ մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհի ժողովուրդները երբեք չարժանանան հայ, եզդի, ասորի, հույն ժողովուրդների ճակատագրերին»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Եզրափակիչ ելույթում Ռուստամ Բաքոյանը կարեւորել է նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ այն կկանխի իրականացվող ցեղասպանությունները: Ազգությամբ եզդի պատգամավորը նշել է, որ եզդիների մասնակցությունը պետականաշինության գործում այսօր էլ շարունակվում է:

Քվեարկությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP