ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+16.09 oC

ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը

15:15 16.04.2024

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակված դատավորի համար կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափից ու հավելավճարի ընդհանուր գումարից:

Փոփոխություններն ունեն նաև հետադարձ ուժ, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվում է Սահմանադրական դատարանի երկու պաշտոնաթող դատավորի վրա (նաև կենսաթոշակի չափի վերահաշվարկ կատարելով):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց

22:26 29.04.2024

Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց

Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց: Դպրոցականների հետ հանդիպումն ու զրույցն անցկացվել են Պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում: Ներկա են եղել հաստատության սաները, ուսուցչական կազմը, մարզպետարանի և ՄԻՊ […] ...

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Վաղարշապատի ոստիկանների պայքարի երկու դրվագ

18:36 29.04.2024

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Վաղարշապատի ոստիկանների պայքարի երկու դրվագ

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Մեծամոր գյուղի տարածքում գտնվող իր շինությունում 64-ամյա տղամարդը պահում է թմրանյութ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 23-ին կատարվեց զննություն: Տանտերն իրավապահներին ներկայացրեց 158 գրամ զանգված, որն ըստ իրեն` մարիխուանա է: Նա հայտնեց նաև, որ կանեփն ինքն է մշակել` անձնական օգտագործման համար: Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:35 29.04.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Ապրիլի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4259 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 134, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 225 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, չամրակապված վարելու՝ 620, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 209, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

Խախտել էին ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները. Անիի ոստիկանների բացահայտումը

17:04 29.04.2024

Խախտել էին ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները. Անիի ոստիկանների բացահայտումը

Անիի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկը Ձորակապ գյուղի վարչական տարածքում, իրեն հատկացված տարածքից բացի, առանց թույլտվության արդյունահանում է իրականացնում նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում: Պարզվել է, որ 2016 թ. պայմանագրով ընկերությանը հատկացվել է մոտ 5,2 հեկտար տարածք, սակայն ընկերությունը գործունեություն է ծավալել նաև հարակից տարածքներում: Հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանից և համայնքապետարանից […] ...

Վարչական տույժ՝ անձնական տվյալներ մշակող 8 կազմակերպության նկատմամբ. հարուցվել է 10-ից ավելի վարույթ

15:55 29.04.2024

Վարչական տույժ՝ անձնական տվյալներ մշակող 8 կազմակերպության նկատմամբ. հարուցվել է 10-ից ավելի վարույթ

2024թ. առաջին եռամսյակում 10-ից ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ: Արդյունքում՝ 8 կազմակերպության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով: Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շարունակում է խիստ հսկողությունը անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ: Գործակալությունը մոնիթորինգ է իրականացնում կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ […] ...

Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

15:47 29.04.2024

Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

Ապրիլի 27-ին, ժամը 1.20-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 23-ամյա Անտոն Ս.-ն: Նա մարտի 12-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց նմանակների ապօրինի արտադրության, վաճառքի կամ փոխադրման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: ...

BACK_TO_TOP