Մբապեն պատասխանել է իր ապագայի մասին հարցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+26.09 oC

Մբապեն պատասխանել է իր ապագայի մասին հարցին

16:31 17.04.2024

Ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակից (4-1) ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուց հետո պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին:

«Ես հպարտ եմ, որ խաղում եմ ՊՍԺ-ում: Հպարտ եմ, որ փարիզցի եմ: Երազում եմ ՊՍԺ-ի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, մենք կփորձենք հասնել «Ուեմբլի»:

Կարո՞ղ է արդյոք հաղթանակը փոխել ապագայիս մասին որոշումը. ոչ և ոչ»,- 25-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում Մբապեն դարձել էր դուբլի հեղինակ։ Այդ դուբլից հետո Մբապեն ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 41-ի (42 խաղում)։

Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի ավագը խոստացել էր իր ապագայի մասին խոսել միայն Եվրո-2024-ի ավարտից հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը 1/8 եզրափակչում է. Մադրիդի մրցաշար

10:00 30.04.2024

Խաչանովը 1/8 եզրափակչում է. Մադրիդի մրցաշար

Աշխարհի 17-րդ ռակետ, թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մադրիդում (Իսպանիա) ընթացող Masters շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 1/16 եզրափակիչ խաղում Խաչանովը 7:5, 6:4 հաշվով հաղթանակ է տարել իտալացի Ֆլավիո Կոբոլիի նկատմամբ: Հանդիպման տևողությունը 1 ժամ 32 րոպե էր։ Հաջորդ տուրում Կարեն Խաչանովը կխաղա իտալացի Յանիկ Սիների հետ, ով իր խաղում հաղթել է Պավել Կոտովին (6:2, […] ...

«Բարսելոնան» գոլառատ խաղում հաղթեց «Վալենսիային»

08:46 30.04.2024

«Բարսելոնան» գոլառատ խաղում հաղթեց «Վալենսիային»

Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Վալենսիային»՝ 4-2, փոխանցում է armsport.am-ը: Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Դրանից հետո «Վալենսիան» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ. 27-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ուգո Դուրոն, իսկ 11 րոպե անց Պեպելուն իրացրեց 11 մետրանոցը։ Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը մնացին 10 […] ...

Խնդիր է դրված ավարտել առաջնությունը երկրորդ տեղում. Չավի

20:30 29.04.2024

Խնդիր է դրված ավարտել առաջնությունը երկրորդ տեղում. Չավի

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իր ղեկավարած թիմի նպատակների մասին․ «Խնդիր է դրված ավարտել առաջնությունը երկրորդ տեղում։ Մենք ցանկանում ենք մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթին։ Դրա համար պետք է հաղթել «Վալենսիային»։ Այդ հաղթանակը նաեւ հնարավորություն կտա ապահովել տեղը լավագույն քառյակում և Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում»,- Չավիի խոսքերը մեջբերում է AS-ը։ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի […] ...

Մբապեն և  Բելինգեմն աշխարհի ամենաականավոր ֆուտբոլիստներն են

20:05 29.04.2024

Մբապեն և Բելինգեմն աշխարհի ամենաականավոր ֆուտբոլիստներն են

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, թե ովքեր են իր կարծիքով ամենաականավոր ֆուտբոլիստները աշխարհում. «Դժվար է ասել, քանի որ դեռ սպասվում են Եվրոպայի առաջնությունը և Չեմպիոնների լիգայի վճռորոշ հանդիպումները։ Բայց այս պահին, ըստ իս, Կիլիան Մբապեն և Ջուդ Բելինգեմն աշխարհի ամենաականավոր ֆուտբոլիստներն են»,- լեհ հարձակվողի խոսքերը մեջբերում է Marca-ն։ 35-ամյա Լևանդովսկին 2023/24 մրցաշրջանում 43 խաղում […] ...

«Կրասնոդարը» հավասարվեց «Զենիթին», բայց չկարողացավ շրջանցել մրցաշարային աղյուսակում

19:52 29.04.2024

«Կրասնոդարը» հավասարվեց «Զենիթին», բայց չկարողացավ շրջանցել մրցաշարային աղյուսակում

«Կրասնոդարը» չօգտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատար դառնալու հնարավորությունից։ Առաջնության 26-րդ տուրում կրասնոդարցիները մրցակցի խաղադաշտում մրցեցին Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 0-0։ Էդուարդ Սպերցյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց ավելացված ժամանակում, իսկ կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը մնաց պահեստայինների նստարանին։ 64-րդ րոպեից «Կրասնոդարը» խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Մուրադ Մուսաևի թիմը վաստակեց 50 միավոր և հավասարվեց […] ...

Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ-ի մրցաշարում

19:06 29.04.2024

Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ-ի մրցաշարում

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթներն ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում: Վերջին տուրում մեր ընտրանին 0-1 հաշվով պարտվեց մրցաշարն ընդունող երկրի՝ Մոլդովայի պատանեկան հավաքականին: Հայաստանի պատանեկան հավաքականը երեք միավորով գրավեց երրորդ տեղը: Մրցաշարում հաղթեց Բուլղարիայի Մ16 հավաքականը, որը վաստակեց 9 միավոր: ...

BACK_TO_TOP