Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+22.09 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին

16:45 17.04.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը` Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Ողջունելով հյուրին նախագահն ասել է.

«Ուրախ եմ ջերմ շնորհավորանքներս հղել Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խնդրում եմ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին:

Հայաստանը և Սիրիան կապված են միմյանց հետ քաղաքական, պատմական, մշակութային և միջանձնային խորը հարաբերություններով: Բարձր ենք գնահատում հայ-սիրիական դարավոր բարեկամական հարաբերությունները և մեծապես կարևորում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ իր բոլոր կարողությունները ներդնում է Հայաստանի և Սիրիայի միջև բազմակողմանի համագործակցության շարունակական զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում դեսպանը նախագահին է ներկայացրել երկու երկրների միջև տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ:

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Սիրիայի միջև բոլոր բնագավառներում առկա լիարժեք փոխըմբռնման և փոխգործակցության մթնոլորտում հնարավոր քայլերի իրականացման հանձնառությունը:

Զրույցի ընթացքում դեսպան Արիսյանը Սիրայի իշխանությունների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը տարիներ շարունակ Սիրային ցուցաբերվող մարդասիրական և բազմաբնույթ աջակցության համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ընդհանուր տարածաշրջանային իրադրության և զարգացումների վերաբերյալ, և այս համատեքստում երկուստեք շեշտվել է համապարփակ ու կայուն խաղաղության հաստատման հրամայականը, ինչը տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման համար կարևոր նախապայման է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Երևանում գործող 3 տարբեր ընկերություններ

23:36 30.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Երևանում գործող 3 տարբեր ընկերություններ

Տնտեսության ակտիվության՝ 14.3 տոկոս ցուցանիշը տպավորիչ համարելով, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, նաև որպես տնտեսագետ, այսօր ցանկացել էր շրջայցով լինել Երևանում գործող վերամշակող արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներ ներկայացնող երեք ընկերություններում: Նախագահի առաջին կանգառը ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարանում էր: Այս խոշոր գործարանում աշխատում են մոտ 600 բարձրակարգ մասնագետներ: Գործարանի արտադրանքն արտահանվում է ԵՄ […] ...

Ինչո՞ւ է Հունգարիան արգելափակում Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին

22:40 30.04.2024

Ինչո՞ւ է Հունգարիան արգելափակում Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին

Հունգարիայի կառավարությունը խոչընդոտում է Հայաստանին Եվրամիության օգնության հատկացումը: Տեղեկությունն այս մասին տարածել է «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրը: Ի՞նչ օգնության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ոչ պաշտոնական, սակայն հավաստի տեղեկությունների համաձայն, Բրյուսելու վերջերս համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու մասին: Այդ գումարը պետք է հատկացվեր ԵՄ խաղաղության հիմնադրամից, պետք […] ...

Պատերազմի պայմաններում չի կարելի խոսել սահմանազատման մասին. Հրաչյա Արզումանյան

22:07 30.04.2024

Պատերազմի պայմաններում չի կարելի խոսել սահմանազատման մասին. Հրաչյա Արզումանյան

Հայաստան-Ադրբեջան սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքները ընթացքի մեջ են: Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են Ալմաթիում: Ինչպիսի՞ կերպարանափոխման կարիք ունի անվտանգության համակարգը: Այս և այլ թեմաների  անդրադարձել է ռազմական հարցերի և անվտանգության փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Մայիսի 2-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:52 30.04.2024

Մայիսի 2-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Տիգրան Մեծի պող. 48, 54, 54Ա շենքեր և Գլինկայի փ. 6 շենք, 11։00-17:00 Ներսիսյան փ. 7 շենք, Ազատության պող. 14 շենք, Դավիթ Անհաղթի փ. 2-4, 7-9 շենքեր, Ազատության պող. 21-21/3 շենքեր, […] ...

Շիրակի մարզպետը շրջայցով այսօր եղել է Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում

21:19 30.04.2024

Շիրակի մարզպետը շրջայցով այսօր եղել է Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային շրջայցով այսօր եղել է Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ դիտարկվել է մշակույթի տան վերանորոգման աշխատանքների ընթացքը։ «Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում» տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 79․4 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը 45 տոկոս է։ Աշխատանքները մեկնարկել են […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում կայանալիք բանակցություններին մասնակցությունը

20:53 30.04.2024

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում կայանալիք բանակցություններին մասնակցությունը

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։ «Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները», – ասել է Սմեդյարովը։ Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու գաղափարն առաջարկել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան և Ադրբեջան կատարած […] ...

BACK_TO_TOP