Թումո կենտրոնում կկայանա NVIDIA Girls’ Day միջոցառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+24.09 oC

Թումո կենտրոնում կկայանա NVIDIA Girls’ Day միջոցառումը

18:59 17.04.2024

Ապրիլի 23-ին NVIDIA ընկերությունը «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպում է տեխնոլոգիաներով, արհեստական բանականությամբ, խաղերի ստեղծմամբ հետաքրքրված աղջիկների համար միջոցառում՝ NVIDIA Girls’ Day, որին կարող են մասնակցել 11-16 տարեկան աղջիկները:

Ինչպես տեղեկացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, միջոցառման նպատակն է բարձրացնել աղջիկների տեղեկացվածությունը և հետաքրքրությունը տեխնիկական մասնագիտությունների և նորարարությունների նկատմամբ: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ԱԲ ոլորտում աշխարհի առաջատար NVIDIA ընկերության ծրագրերին, շփվել ընկերության կին մասնագետների հետ: Հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն է։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://bit.ly/4aAKMJP

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«World in Serbia» ծրագրի շրջանակում կտրամադրվի կրթաթոշակ

17:49 30.04.2024

«World in Serbia» ծրագրի շրջանակում կտրամադրվի կրթաթոշակ

«World in Serbia» ծրագրի շրջանակում 2024-2025 ուսումնական տարվա համար Սերբիայի կառավարության կողմից կտրամադրվի կրթաթոշակ: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թ. հունիսի 1-ն է: Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղից: ...

Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների  քննության ժամանակացույցը

15:47 30.04.2024

Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ապրիլի 30-ի 536-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) մայիսի 21-ին, 22-ին, 23-ին և 29-ին: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ […] ...

«Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով տեղի է ունեցել աշխատարան

23:34 27.04.2024

«Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով տեղի է ունեցել աշխատարան

«Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր աշխատարան «Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Աշխատարանին որպես բանախոսներ՝ հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ […] ...

«Մեր նպատակն է լսելի դարձնել ուսուցչի ձայնը». Արաքսիա Սվաջյան

18:37 26.04.2024

«Մեր նպատակն է լսելի դարձնել ուսուցչի ձայնը». Արաքսիա Սվաջյան

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլը: Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 182 և 65 ավագ դպրոցներ: Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը: ԿԳՄՍ փոխնախարարը […] ...

Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը

18:30 26.04.2024

Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում ներկա է եղել «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլի մեկնարկին: Առաջին անգամ անցկացվող համաժողովն այսօր մեկնարկել է ՀՀ 46 մենթոր դպրոցներում՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Վերջինիս մասնակցել է ՀՀ բոլոր մարզերի 700 ուսուցիչ, որոնք ներկայացրել […] ...

Հերթական հաջողությունը` քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

17:50 26.04.2024

Հերթական հաջողությունը` քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթին մասնակցել է 29 երկրի 154 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի […] ...

BACK_TO_TOP