Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+25.09 oC

Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին

19:48 17.04.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիլնյուս կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 17-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին:

Հանդիպումը մեկնարկել է տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների քննարկմամբ: Անդրադարձ է կատարվել անվտանգային իրավիճակին Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում:
Ալեն Սիմոնյանը լիտվացի դիվանագետին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով ծրագրի կարեւորությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման եւ տարածաշրջանի երկրների համար առեւտրատնտեսական հնարավորություններ ստեղծելու համատեքստում:

««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Նախագծի նպատակն է ինքնիշխանության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների վրա տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը, ինչն էապես կբարելավի թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային իրավիճակը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ:

«Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին»,- նշել է Գաբրիելյուս Լանդսբերգիսը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը, մասնավորապես՝ պաշտպանական եւ առեւտրատնտեսական ոլորտներում:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Возможно, это изображение 6 человек

Возможно, это изображение 4 человека

Возможно, это изображение 5 человек и текст

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինացի գիտնականները ստեղծել են Լուսնի առավել մանրամասն երկրաբանական քարտեզը

20:37 30.04.2024

Չինացի գիտնականները ստեղծել են Լուսնի առավել մանրամասն երկրաբանական քարտեզը

Պեկինի Գիտությունների ակադեմիայի (CAS) գիտնականները կազմել են Լուսնի երբևէ ստեղծված ամենամանրամասն երկրաբանական քարտեզը: Ատլասը պարունակում է ավելի քան 12 հազ. տարբեր շինություններ, որոնք կօգնեն պլանավորել վայրէջքի վայրերը ապագա առաքելությունների համար: Հետազոտությունը հրապարակվել է գիտական ​​հաստատության պաշտոնական կայքում։ CAS-ի մասնագետների աշխատանքը դարձավ առաջին խոշոր թարմացումը լուսնային մակերեսի վրա 1960-1970-ական թվականներին ՆԱՍԱ-ի «Ապոլլոն» ծրագրից հետո: Երկրաբանները հիմնվել […] ...

Վեհափառ հայրապետները վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամուր պահելու հրամայականը

20:28 30.04.2024

Վեհափառ հայրապետները վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամուր պահելու հրամայականը

Հեռախոսազրույց են ունեցել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը: Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը: Այսօր՝ Երեքշաբթի, 30 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին միջեւ տեղի ունեցաւ հեռաձայնային հաղորդակցութիւն մը, որուն ընթացքին անոնք խորհրդակցեցան Հայաստանը յուզող ներկայ […] ...

Տնային տնտեսուհիներին հորդորել են տան անկյուններում դափնու տերևներ դնել

20:19 30.04.2024

Տնային տնտեսուհիներին հորդորել են տան անկյուններում դափնու տերևներ դնել

Տնային տնտեսուհիներին խրախուսվում է դափնու տերևներ դնել տան անկյուններում: Այս խորհուրդը նրանց տվել են BelNovosti հրատարակության փորձագետները։ Մասնագետները հավաստիացրել են, որ դափնու տերևները հիանալի են պայքարում ուտիճների դեմ, քանի որ նրանք չեն սիրում այս համեմունքի հոտը։ Էֆեկտն ուժեղացնելու համար մասնագետներն առաջարկել են նախ հատակները լվանալ դափնու տերևների ուժեղ թուրմով, այնուհետև այն տարածել անկյուններում։ Սակայն BelNovosti-ն […] ...

«Տիտանիկի» ուղևորի ժամացույցը վաճառվել է ավելի քան 1,4 միլիոն դոլարով

20:13 30.04.2024

«Տիտանիկի» ուղևորի ժամացույցը վաճառվել է ավելի քան 1,4 միլիոն դոլարով

1912 թվականին խորտակված «Տիտանիկի» ամենահարուստ մարդուն՝ Ջոն Ջեյքոբ Աստոր IV-ին պատկանող գրպանի ոսկե ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային 1,175 միլիոն ֆունտ ստեռլինգով (ավելի քան 1,4 միլիոն դոլար): Այս մասին հայտնել է Bloomberg-ը։ Ըստ փորձագետի՝ Աստորն այն ժամանակ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր՝ մոտավորապես 87 միլիոն ԱՄՆ դոլար կարողությամբ, որը համարժեք է «այսօրվա մի քանի միլիարդ […] ...

Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու համար

19:52 30.04.2024

Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու համար

Դանիայի ավիաշոուն, որը պետք է տեղի ունենար հունիսի 9-ին, չեղյալ է հայտարարվել գումար խնայելու համար և հետաձգվել մինչև 2025 թվականը, հաղորդում են Դանիայի զինված ուժերը և TV2-ը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, դանիական ավիաշոուն Դանիայի ամենամեծ ռազմական օդային միջոցառումն է, որին ցամաքում և օդում ցուցադրվում են դանիական տրանսպորտային և մարտական ​​ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև օտարերկրյա […] ...

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

19:40 30.04.2024

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մայիսի 6-7-ը կայցելի Իրան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են գործակալությունից։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ապրիլի 19-ի գիշերը Իսրայելը «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի թիրախներին։ Պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի մոտակայքում։ Իրանական IRIB պետական ​​գործակալությունը հայտնել է, որ երկրի մի շարք նահանգներում հակաօդային […] ...

BACK_TO_TOP