ՀՀ ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև կայունության ու խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

ՀՀ ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև կայունության ու խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը

10:35 18.04.2024

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ժամանակն է կառուցել երկկողմ համապարփակ օրակարգ, որի համար առևտրատնտեսական կապերի զարգացումը լավագույն հիմքը կարող է դառնալ։ Փոխադարձելով այս մոտեցումը՝ սաուդական կողմն առաջարկել է փոխհամաձայնեցնել երկու երկրների հետաքրքրություններն արտացոլող «ճանապարհային քարտեզ»՝ առկա ներուժի առավելագույն արդյունավետ իրացման նպատակով։

Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարները մտքեր են զբոսաշրջության, ծառայությունների առևտրի, ենթակառուցվածքների զագացման, ներդրումների խրախուսման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է գործարար շրջանակների միջև անմիջական կապերի խթանումը, պարբերական ուղիղ չվերթների իրականացումը, անհրաժեշտ ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորումը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակել անհրաժեշտ իրավապայմանագրային բազա։

Ներդրումային հնարավորությունների և կայուն տնտեսական զարգացման համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները։ Տեղեկացնելով, որ ծրագիրն ուշադրության է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից՝ Արարատ Միրզոյանն առաջարկել է դիտարկել դեպի Սև ծով կոմունիկացիաների զարգացմամբ Ծոցի երկրների համար ընձեռնվող հնարավարությունները։

Հավելելով, որ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է կայուն միջավայր՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև կայունության ու խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP