Յան Նեպոմնյաշչին՝ հավակնորդների մրցաշարի միանձնյա առաջատար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+22.09 oC

Յան Նեպոմնյաշչին՝ հավակնորդների մրցաշարի միանձնյա առաջատար

14:50 18.04.2024

Կանադայի Տորոնտո քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրից հետո Յան Նեպոմնյաշչին դարձավ միանձնյա առաջատար։

Ռուս գրոսմայստերը սև խաղաքարերով հաղթեց Վիդիթ Սանտոշ Գուջրաթին (Հնդկաստան) և հավաքեց 7 միավոր։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան սևերով պարտության մատնեց Ռամեշբաբու Պրագնանանդհային (Հնդկաստան), իսկ Ֆրանսիան ներկայացնող Ալիրեզա Ֆիրուջան հերթական պարտությունը հասցրեց հետնապահ, ադրբեջանցի Նիջաթ Աբասաովին։ Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) պարտիան ավարտվեց ոչ-ոքի։

Նակամուրան ու Գուկեշն ունեն 6,5-ական միավոր և բաժանում են 2-3-րդ տեղերը։ Մրցաշարի ավարտին մնաց 3 տուր։

Հավակնորդների մրցաշարի հաղթողն աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի գործող չեմպիոն, չինացի Դին Լիժենի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանը 8 ներկայացուցիչ ունի

10:30 01.05.2024

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանը 8 ներկայացուցիչ ունի

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է մայիս ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 55-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 64-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 84-րդ, Հրանտ Մելքումյանը` 95-րդ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո,  դասակարգման աղյուսակում 22-րդն է: ...

Վան Պերսին կգլխավորի «Հերենվենը»

09:46 01.05.2024

Վան Պերսին կգլխավորի «Հերենվենը»

«Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին նոր մրցաշրջանից առաջ կգլխավորի «Հերենվենը»: Կողմերը պայմանավորվել են երկամյա պայմանագիր կնքել։ Այս մասին հայտնում է AD-ն։ Այս պաշտոնում վան Պերսին կփոխարինի Կիս վան Վոնդերենին։ Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ «Հերենվենը» Էրեդիվիզիեի աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը։ Որպես ֆուտբոլիստ՝ Վան Պերսին հայտնի է նաև «Մանչեսթեր Յունայթեդի», «Ֆեներբահչեի» և «Ֆեյենորդի» կազմում […] ...

«Ռեալն» ու «Բավարիան» առաջին խաղում չպարզեցին հաղթողին

08:44 01.05.2024

«Ռեալն» ու «Բավարիան» առաջին խաղում չպարզեցին հաղթողին

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց հյուրերի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 53-րդ րոպեին Լերոյ Սանեն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 4 րոպե անց Հարի Քեյնն առաջ մղեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին Մադրիդում։ ...

Մեծ հարգանքով ենք վերաբերվում «Բավարիային»․ Անչելոտի

19:32 30.04.2024

Մեծ հարգանքով ենք վերաբերվում «Բավարիային»․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման նախախաղային ասուլիսին պատասխանել է մի շարք հարցերի․ «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում «Բավարիային»: Նրանք հիանալի խաղացին «Արսենալի» դեմ, և մենք կենտրոնացած ենք այդ խաղերի վրա, այլ ոչ թե նրանց՝ Բունդեսլիգայում անցկացրած մրցաշրջանի: Պետք է հաշվի առնել նրանց պատմությունը Չեմպիոնների լիգայում, սա […] ...

«Ինտերը» նախատեսում է ամռանը ձեռք բերել առնվազն 5 նոր ֆուտբոլիստի

19:13 30.04.2024

«Ինտերը» նախատեսում է ամռանը ձեռք բերել առնվազն 5 նոր ֆուտբոլիստի

Միլանի «Ինտերը» նախատեսում է ամռանը ձեռք բերել առնվազն 5 նոր ֆուտբոլիստի, հայտնում է Tuttosport-ը։ Ակումբի ղեկավարությունը միջոցներ կգտնի թիմի կազմն ուժեղացնելու համար՝ չնայած ֆինանսական խնդիրներին։ Ակումբի ամառային տրանսֆերային նպատակների թվում են «Ատլետիկո Պարանաենսեի» դարպասապահ Բենտուն, «Տորինոյի» պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոն և «Ջենոայի» հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնը: Ակումբը ոչ պաշտոնապես արդեն համաձայնեցրել է երկու ֆուտբոլիստի տրանսֆեր․ խոսքը «Նապոլիի» […] ...

Նրան կարելի է համարել լեգենդ․ Տուխելը՝ Անչելոտիի մասին

18:52 30.04.2024

Նրան կարելի է համարել լեգենդ․ Տուխելը՝ Անչելոտիի մասին

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումից առաջ դրվատանքով է խոսել մադրիդյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին․ «Անչելոտին մեծ ներդրում ունի ֆուտբոլում։ Նրան կարելի է համարել լեգենդ, բայց նա նախկինի նման շատ համեստ է։ Անչելոտին Լա Լիգայում հերթական չեմպիոնական տիտղոսի շեմին է»,- Տուխելի խոսքերը մեջբերում […] ...

BACK_TO_TOP