3 հայ մարմնամարզիկներ եզրափակչում են. Աշխարհի գավաթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+18.09 oC

3 հայ մարմնամարզիկներ եզրափակչում են. Աշխարհի գավաթ

14:27 18.04.2024

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում:

Հարություն Մերդինյանը 14,600 միավորով եզրափակչի ուղեգիր է նվաճել նժույգ թափեր վարժությունում, իսկ Վահագն Դավթյանը (14,733) և Արթուր Ավետիսյանը (14,666)՝ օղակների վարժությունում:

Նժույգ թափերի վարժության որակավորման փուլում Հայաստանը ներկայացրել է նաև Գագիկ Խաչիկյանը, որը չի կարողացել դուրս գալ եզրափակիչ:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանն էլ դեռ հանդես է գալու հենացատկի որակավորման փուլում:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ հարգանքով ենք վերաբերվում «Բավարիային»․ Անչելոտի

19:32 30.04.2024

Մեծ հարգանքով ենք վերաբերվում «Բավարիային»․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման նախախաղային ասուլիսին պատասխանել է մի շարք հարցերի․ «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում «Բավարիային»: Նրանք հիանալի խաղացին «Արսենալի» դեմ, և մենք կենտրոնացած ենք այդ խաղերի վրա, այլ ոչ թե նրանց՝ Բունդեսլիգայում անցկացրած մրցաշրջանի: Պետք է հաշվի առնել նրանց պատմությունը Չեմպիոնների լիգայում, սա […] ...

«Ինտերը» նախատեսում է ամռանը ձեռք բերել առնվազն 5 նոր ֆուտբոլիստի

19:13 30.04.2024

«Ինտերը» նախատեսում է ամռանը ձեռք բերել առնվազն 5 նոր ֆուտբոլիստի

Միլանի «Ինտերը» նախատեսում է ամռանը ձեռք բերել առնվազն 5 նոր ֆուտբոլիստի, հայտնում է Tuttosport-ը։ Ակումբի ղեկավարությունը միջոցներ կգտնի թիմի կազմն ուժեղացնելու համար՝ չնայած ֆինանսական խնդիրներին։ Ակումբի ամառային տրանսֆերային նպատակների թվում են «Ատլետիկո Պարանաենսեի» դարպասապահ Բենտուն, «Տորինոյի» պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոն և «Ջենոայի» հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնը: Ակումբը ոչ պաշտոնապես արդեն համաձայնեցրել է երկու ֆուտբոլիստի տրանսֆեր․ խոսքը «Նապոլիի» […] ...

Նրան կարելի է համարել լեգենդ․ Տուխելը՝ Անչելոտիի մասին

18:52 30.04.2024

Նրան կարելի է համարել լեգենդ․ Տուխելը՝ Անչելոտիի մասին

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումից առաջ դրվատանքով է խոսել մադրիդյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին․ «Անչելոտին մեծ ներդրում ունի ֆուտբոլում։ Նրան կարելի է համարել լեգենդ, բայց նա նախկինի նման շատ համեստ է։ Անչելոտին Լա Լիգայում հերթական չեմպիոնական տիտղոսի շեմին է»,- Տուխելի խոսքերը մեջբերում […] ...

Դողում էի, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան․ Արման Ծառուկյան

18:30 30.04.2024

Դողում էի, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան․ Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը պատմել MMA-ի աշխարհի քառակի չեմպիոն, ռուս լեգենդար մարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոյի հետ ծանոթության մասին. «Երբ առաջին անգամ հանդիպեցի Եմելյանկոյին, 16-17 տարեկան էի: Դողում էի, երբ նրա կողքին էի կանգած, ինձ մոտ ցնցումներ էին սկսվել։ Չէ՞ որ նա այնքան այնքան մեծագույն մարդ է: Ուրիշ այլ մարդու ներկայությունից նման զգացողություններ […] ...

Մայք Թայսոնի մենամարտը Ջեյք Փոլի հետ պաշտոնական կարգավիճակ է ստացել

18:06 30.04.2024

Մայք Թայսոնի մենամարտը Ջեյք Փոլի հետ պաշտոնական կարգավիճակ է ստացել

Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի մենամարտը Ջեյք Փոլի հետ պաշտոնական կարգավիճակ է ստացել: Մենամարտի արդյունքը գրանցվելու է մարտիկների կարիերայի պաշտոնական վիճակագրության մեջ, հայտնում է talkSPORT-ը: Մենամարտը կայանալու է հուլիսի 20-ին ԱՄՆ-ում: Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը կարիերայի ընթացքում անցկացրել է 56 մենամարտ, գրանցել 50 հաղթանակ: Այդ հաղթանակներից 44-ը նա նոկաուտով է ավարտել: ...

Անկեղծ` նրանք լավագույն թիմը չեն դաշտում․ Կիմիխը` «Ռեալի» մասին

17:30 30.04.2024

Անկեղծ` նրանք լավագույն թիմը չեն դաշտում․ Կիմիխը` «Ռեալի» մասին

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման մասին։ «Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը միշտ յուրահատուկ է՝ հատկապես, երբ խաղալու ես «Ռեալի» դեմ։ Շատ ժամանակ ենք ունեցել հանդիպմանը պատրաստվելու համար։ «Ռեալի» ուժեղ կողմներն անցումային փուլերում են։ Կարևոր է լավ պաշտպանվել, բայց չպետք է թաքնվենք։ Մենք պետք է խիզախ լինենք ու […] ...

BACK_TO_TOP