Դանակահարված 3 քաղաքացի Մալաթիայից տեղափոխվել է հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+21.09 oC

Դանակահարված 3 քաղաքացի Մալաթիայից տեղափոխվել է հիվանդանոց

12:20 09.09.2018

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով:

Ժամը 23:30-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել էին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի. տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Պողոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք»ախտորոշմամբ, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 21-ամյա Ժորա Կարագուլյանը «գլխի վնասվածք» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 29-ամյա Մհեր Գրիգորյանը «որովայնի և կրծքավանդակի ծակած վերքեր» ախտորոշմամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն կամ բացատրություն տալու:

Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Տիչինայի փողոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսիի ներկա ու նախկին թիմերը կմրցեն միմյանց դեմ․ ԱԱԱ

10:13 25.06.2025

Մեսսիի ներկա ու նախկին թիմերը կմրցեն միմյանց դեմ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին տուրում դրամատիկ ավարտ է ունեցել «Ինտեր Մայամի» – «Պալմեյրաս» հանդիպումը: Խավյեր Մասկերանոյի թիմը երկու գնդակի առավելություն ուներ: Այդուհանդերձ, բրազիլական թիմը կարողացել է ոչ-ոքի կորզել։ Դրա շնորհիվ Աբել Ֆերեյրայի թիմը 5 միավորով խմբում դարձել է ուժեղագույնը և 1/8 եզրափակչում կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված «Բոտաֆոգոյի» հետ: «Ինտեր Մայամին» նույնպես […] ...

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

10:00 25.06.2025

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

BACK_TO_TOP