Երևանի թիվ 185 և Մ. Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցների համատեղ նախաձեռնությամբ անցկացվել է Համո Սահյանի 110-ամյակին նվիրված միջոցառում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+27.09 oC

Երևանի թիվ 185 և Մ. Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցների համատեղ նախաձեռնությամբ անցկացվել է Համո Սահյանի 110-ամյակին նվիրված միջոցառում

12:52 19.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Նարեկացի» արվեստի միությունում ներկա է եղել «Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագրով գրական ցերեկույթին՝ նվիրված Համո Սահյանի 110-ամյա հոբելյանին:

Սահյանաշունչ օրվա մտահղացումը կյանքի էր կոչվել Երևանի թիվ 185 և Մ. Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցների համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցել են երկու դպրոցների 50 աշակերտներ՝ ներկայացնելով սահյանական պոեզիայի աշխարհը:

Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ, Համո Սահյանի որդին:

Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության և դպրոցների միջև ձևավորված գեղեցիկ համագործակցության համար՝ ընդգծելով, որ նախարարությունը խրախուսում է դպրոցների միջև փորձի փոխանակումը և համատեղ նախագծերի իրականացումը, որը հանրակրթության նոր չափորոշչի գլխավոր ուղղություններից է :

«Համոզված եմ, որ Համո Սահյանի անկրկնելի պոեզիայի շուրջ ստեղծված բարեկամությունը ամուր հիմքեր ունի, որը կարող է նոր դրսևորումներ ստանալ՝ իր շուրջը համախմբելով դպրոցականներին, ուսուցիչներին, գրականության և այլ ոլորտի ներկայացուցիչներին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Միջոցառման ընթացքում մեծանուն բանաստեղծի մասին հուշեր է պատմել նրա որդին՝ Նաիրի Սահյանը:

«Հայրս համեստ ու հասարակ մարդ էր, միշտ ասում էր՝ «Ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ» ու միշտ պարծենում էր դրանով: Բայց, միևնույն ժամանակ, նրա ամեն ինչն էր տպավորիչ: Նրա ամեն խոսքը գնում, հասնում էր մինչև հոգուդ հատակը: Հայրենիքը միշտ համեմատում էր մոր հետ»,- պատմել է Նաիրի Սահյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին:

Միջոցառման ավարտին հյուրերը գրքեր են նվիրել դպրոցների գրադարաններին, և հույս հայտնել, որ լավագույն փորձի տարածմանը նպաստող նախաձեռնությունները կլինեն շարունակական:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համար

14:30 02.05.2024

Կառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համար

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումն ապահովելու համար: Արդյունքում՝ լուծում կտրվի մարզային և համայնքային նշանակություն ունեցող հիմնախնդիրներին, ինչպես նաև կապահովվի ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. ընթացքում տրված մի շարք հանձնարարականների կատարումը: Ծրագրերն առնչվում են սպորտի, կրթության, մշակույթի և ճանապարհաշինության ոլորտներին, ինչպես նաև ուղղված են ենթակառուցվածքների բարելավմանը: Ըստ այդմ […] ...

Ստեղծել ենք համակարգ, որը բիզնեսին աճելու մոտիվացիա չի տալիս․ Փաշինյանը շրջանառության հարկից հրաժարվելու անհրաժեշտություն է տեսնում

14:02 02.05.2024

Ստեղծել ենք համակարգ, որը բիզնեսին աճելու մոտիվացիա չի տալիս․ Փաշինյանը շրջանառության հարկից հրաժարվելու անհրաժեշտություն է տեսնում

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում և հարակից օրենքների փաթեթներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթին, որով նախատեսվում է շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ՝ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում ձևավորվող հարկային բեռի տարբերության կրճատում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում ներկայացնելով նախագծերը՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են կառավարության ծրագրով […] ...

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն աջակցել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքող քաղաքացիներին

13:38 02.05.2024

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն աջակցել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքող քաղաքացիներին

Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը աջակցություն է հայտնել օտարերկրյա գործակալների օրինագծի դեմ բողոքողներին։ «Մենք կանգնած ենք Վրաստանի ժողովրդի կողքին, որ նրանց ձայնը լսելի լինի, մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցը լուսաբանող լրագրողների նկատմամբ, խաղաղ հավաքները ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է»,- ասված է առաքելության հայտարարության մեջ: Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում ապրիլի 15-ից այն […] ...

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին

11:58 02.05.2024

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին

Կառավարությունը կաջակցի ոչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին, որպեսզի նրանք կա՛մ ատեստավորման փուլը հաղթահարեն, կա՛մ ստանան բարձրագույն կրթություն և շարունակեն իրենց մանկավարժական գործունեությունը: Նախագիծն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: «Ավելի քան 150 հոգի ցանկություն ունի բարձրագույն կրթություն ստանալու, և շուրջ 500 մանկավարժ ցանկություն է հայտնել մասնակցել վերապատրաստումներին: Աջակցությունը նախատեսում ենք իրականացնել մեր նախարարությանը հատկացված բյուջետային հատկացումների […] ...

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

11:29 02.05.2024

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական և անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ։ Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի […] ...

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է

11:24 02.05.2024

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է

«Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է»,- այս վերտառությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Մայիսի 1-ի հայտարարության մեջ Միլլերը դատապարտում է «գործակալների մասին» օրենքը, դատապարտում է նաև խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունները և նշում, որ իշխող «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին կանգնեցրել է անկայուն ուղու վրա։ «Միացյալ […] ...

BACK_TO_TOP