Կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն․ Միրզոյանի հարցազրույցը` «Arab News» պարբերականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն․ Միրզոյանի հարցազրույցը` «Arab News» պարբերականին

20:01 19.04.2024

Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Arab News» պարբերականին: Հաշվի առնելով այցի պատմական բնույթը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջինը լինելը՝ հարցազրույցը հիմնականում կենտրոնացել է այցի ընթացքում կայացած քննարկումների, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների վրա: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի:

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է հարցազրույցից հիմնական մեջբերումները․

«- Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո դրանց զարգացման հեռանկարներ

Պատմականորեն մենք բարիդրացիական հարաբերություններ ենք ունեցել արաբական աշխարհի, բոլոր արաբական երկրների հետ, և այդ հարաբերությունները հիմնված են եղել մեր ժողովուրդների միջև ավանդական, պատմական բարեկամական կապերի վրա: Իհարկե, մենք չենք մոռանում, որ արաբական շատ երկրներ ընդունել են և նոր տուն դարձել Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի համար: Միաժամանակ, մշակութային կապերը, հարաբերությունները եղել են նաև դրանից առաջ։ Ուստի, այս համատեքստում նաև մի փոքր տարօրինակ էր այն, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չկային։ Եվ այս առումով 2023 թվականն իսկապես պատմական տարի էր. մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք։ Իսկ հիմա կայացավ իմ այցը Ռիյադ. հանդիպումներ եմ ունեցել համապատասխան պաշտոնյաների, այստեղի իմ գործընկերների հետ։ Եվ հարկ է նշել, որ երկու երկրները՝ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան, փոխադարձ վստահեցնում են, որ սա միայն սկիզբն է, մենք չենք ուզում այստեղ կանգ առնել։ Կան մի շարք ոլորտներ, որտեղ մենք կարող ենք խորացնել մեր համագործակցությունը, և կան շատ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք ուսումնասիրել, թե ինչ կարող ենք համատեղ անել։ Եվ հուսանք, որ այս այցից հետո կհայտնվի «ճանապարհային քարտեզ»՝ մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի, ինչպես նաև էկոնոմիկայի և պլանավորման, կրթության նախարարների հետ հանդիպումների ժամանակ քննարկել ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ընձեռնվող հնարավորությունները: Ես անկեղծորեն կարծում եմ, որ այստեղ չկան սահմանափակումներ. կրթություն, գիտություն, առաջադեմ տեխնոլոգիաներ, քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, մարդկանց միջև շփումներ, առևտրային ներդրումներ, ենթակառուցվածքներ: Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում: Եվ իհարկե, ապագան բավականին խոստումնալից է մեր համագործակցության համար։

Մեր տեսլականն այն է, որ մենք պետք է շատ սերտ համագործակցություն կառուցենք Սաուդյան Արաբիայի հետ, այդ թվում, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային, բայց նաև միջազգային հարթակներին: Նշեմ, որ երբ Սաուդյան Արաբիան հանդես եկավ «Էքսպո 2030»-ը ՍԱ-ում անցկացնելու հայտով, Հայաստանը դրան աջակցող երկրների թվում էր։ Եվ, ի դեպ, սա շատ լավ առիթ է շնորհավորելու Սաուդյան Արաբիային։

– Տարածաշրջանային հարցեր

Իսրայելապաղեստինյան հակամարտության առնչությամբ

Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանը: Հայաստանը դեմ է քաղաքացիական անձանց թիրախավորմանը: Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ մենք նույնատիպ զարգացումների միջով անցանք, երբ Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում 100.000 հայեր ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը՝ Լեռնային Ղարաբաղը, և ապաստան գտնել Հայաստանի Հանրապետությունում: Մենք իսկապես մերժում ենք քաղաքացիական անձանց նկատմամբ ուժի կիրառման ցանկացած դրսևորում: Կցանկանայի նաև նշել, որ Հայաստանի կառավարությունը վերջերս Գազայից տեղահանված փախստականներին հումանիտար աջակցություն ուղարկեց: Հուսով ենք, որ դա կօգնի թեկուզ ինչ-որ առումով թեթևացնել նրանց վիճակը և տառապանքները:

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման տեսլականը

Մենք իսկապես հավատում ենք, որ կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն։ ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, և մենք բանակցություններում ներգրավված ենք բարեխղճորեն և կառուցողական կերպով: Թեև պետք է նշեմ, որ դեռևս կան մի քանի կարևորագույն հարցեր, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից։ Առաջին խնդիրն, իհարկե, սահմանների և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման խնդիրն է: Մենք համոզված ենք, որ գործընթացը պետք է ընթանա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որն անվանել ենք «խաղաղության խաչմերուկ». մենք իրապես կարծում ենք, որ եթե Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային կապուղիներն ապաշրջափակվեն՝ ներառյալ ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ճանապարհներն ու երկաթուղիները, դա շահեկան կլինի ոչ միայն տնտեսական առումով, այլև կդառնա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության էական գործոն:

ՌԴ հետ հարաբերություններ

Արդարացի է նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ես կասեի, իրենց ամենաբարձր կետում չեն։ Իհարկե, կան բարդություններ, և մենք չենք կարող և չենք ուզում թաքցնել այդ բարդությունները։ Խնդիրներ կան, և հարցեր կան հայ հասարակության շրջանում, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործելակերպի, ինչպես նաև մեր ռուս դաշնակիցների կեցվածքի վերաբերյալ, երբ մեր ինքնիշխան տարածքները հարձակման էին ենթարկվում 2022թ., 2023թ. և դրանից առաջ։ Այսպիսով, իսկապես կան որոշ խնդիրներ, բայց միաժամանակ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:

ԵՄ հետ հարաբերություններ

Ինչ վերաբերում է ԵՄ հետ հարաբերություններին, հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ: Այդ ձգտումներն ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության ֆոնին, որը ՀՀ քաղաքացիներն ունեցան հայ ռուսական հարաբերություններում առաջ եկող խնդիրների ֆոնին, բայց չսահմանափակվելով միայն դրանով: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ հետ: Նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների հարցում: Այժմ նրանք ցուցաբերում են մեծ հետաքրքրություն Հայաստանի տնտեսական դիմակայունությունն ուժեղացնելու հարցում: Այսպիսով, մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ: Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե այդ ճանապահը մեզ դեպի ինչ հանգրվան կտանի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

13:17 08.06.2025

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

12:53 08.06.2025

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

12:18 08.06.2025

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Սիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP