21:57 19.04.2024
Հայտնի են դարձել ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության 2025 թվականի խաղարկության բոլոր մասնակիցները Եվրոպայից:
Եվրոպական գոտուց 12-րդ ուղեգիրը բաժին է հասել ավստրիական «Զալցբուրգին»: Վերջին ուղեգրի ճակատագիրը վճռվել է այն բանից հետո, երբ Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում պարտվել է Մյունխենի «Բավարիային»:
Այսօրվա դրությամբ ԱԱ-2025-ի ուղեգիր նվաճած թիմերն են.
Եվրոպա. «Չելսի», «Ռեալ», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», ՊՍԺ, «Ինտեր», «Պորտու», «Բենֆիկա», «Բորուսիա Դորտմունդ», «Յուվենտուս», «Աթլետիկո», «Զալցբուրգ»:
Հարավային Ամերիկա. «Պալմեյրաս», «Ֆլումինենսե», «Ֆլամենգո», «Ռիվեր Փլեյթ», «Բոկա Խունիորս»:
Հյուսիսային Ամերիկա. «Լեոն», «Մոնտերեյ», «Սիեթլ Սաունդերս»:
Ասիա. «Ալ Հիլյալ», «Ուրավա Ռեդ Դայմոնդս», «Ուլսան Հյունդայ»:
Աֆրիկա. «Ալ Ահլի», «Վայդադ»:
Օվկիանիա. «Օքլենդ Սիթի»:
Այս մրցաշարի՝ նոր ձևաչափով առաջին խաղարկությանը կմասնակցեն 6 կոնֆեդերացիաների 32 թիմեր: Առաջնությունը կանցկացվի 2025 թվականի ամռանն ԱՄՆ-ում։
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...