Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում. La Gazzetta dello Sport-ի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+20.09 oC

Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում. La Gazzetta dello Sport-ի անդրադարձը

21:37 19.04.2024

«Հենրիխ Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում հաղթելու գործում». այսպիսի վերնագրով հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականն անդրադարձել է ապրիլի 22-ին կայանալիք խաղին:

Պարբերականը հիշեցրել է, որ Մխիթարյանի դուբլն ու երկու գոլային փոխանցումներն Իտալիայի առաջնության առաջին շրջանի խաղում «Ինտերին» օգնել էին 5-1 հաշվով հաղթել «Միլանին»:

Ի դեպ, 35-ամյա կիսապաշտպանն Իտալիայի ընթացիկ առաջնությունում գրավել է միայն «Միլանի» դարպասը:

Իտալական պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակը կարծում է, որ Մխիթարյանը միլանյան դերբիում «Ինտերի» համար շարժունակություն կապահովի խաղադաշտի կենտրոնում և կնպաստի «Ինտերի» հաղթանակին, որն էլ վաղաժամ չեմպիոնություն կբերի Ինձագիի թիմին:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության ավարտից 6 տուր առաջ «Ինտերը» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 69 միավորով երկրորդ տեղում է «Միլանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի

21:35 02.05.2024

Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի, հայտնում է The Ring-ը: 57-ամյա Թայսոնը կդառնա ամենաերկար պրոֆեսիոնալ մարզական կարիերա ունեցող բռնցքամարտիկը պատմության մեջ: «Երկաթյա Մայքը» պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է 1985 թվականի մարտին։ Փոլի դեմ մենամարտը նա կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշելուց 39 տարի անց։ Այսպիսով, ամերիկացին կգերազանցի իր […] ...

Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծաղրող պաստառը

20:35 02.05.2024

Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծաղրող պաստառը

«Ինտերի» չեմպիոնական շքերթի ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել: Երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանին պաստառ է տվել, որի վրա գրված է եղել «կոմպլեքսավորված միաստղայիններ»: Հայ կիսապաշտպանը միանգամից չի հասկացել գրածի իմաստը և պարզաբանում է հարցրել երկրպագուից: Վերջինս ասել է, որ նրանք արդեն այդպես են անվանում «Միլանին»: Կատակը հասկանալուց հետո Հենրիխը ժպտացել է, բայց վերադարձրել է պաստառը: «Ինտերը» […] ...

Ծառուկյանին պարտվելուց հետո Օլիվեյրան մտածում է քաշային կարգը փոխելու մասին

20:13 02.05.2024

Ծառուկյանին պարտվելուց հետո Օլիվեյրան մտածում է քաշային կարգը փոխելու մասին

UFC-ի բրազիլացի մարտիկ Չարլզ Օլիվեյրան (34-10) Արման Ծառուկյանին պարտվելուց հետո մտածում է քաշային կարգը փոխելու մասին: «Թեթև քաշային կարգում հիմա շատ բան է կատարվում: Առաջիկայում կանցկացվեն Մաքգրեգոր – Չենդլեր և Պորյե – Մախաչև մենամարտերը, դեռևս չեմ շտապում կրկին դուրս գալ օկտագոն: Վնասվածքներ չունեմ, բայց մարզական հավաքը մեծ ծանրաբեռնվածություն է։ Ես ուզում եմ առաջ շարժվել դանդաղ, […] ...

Չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Արթուր Դանիելյան

19:55 02.05.2024

Չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Արթուր Դանիելյան

Ռուսաստանցի գեղասահորդ Արթուր Դանիելյանը պատմել է, որ երբեք չի մտածել կարիերան ավարտելու կամ դադար վերցնելու մասին` չնայած բազմաթիվ դժվարություններին։ «Շարունակում էի աշխատել, պայքարել, մարզվել ու առաջադիմել։ Եղավ երկու դժվար պահ, երբ ունեի ուժեղ ցավեր, և հասկանալի չէր, թե ինչից են դրանք։ Մոսկվայում կայացած Ռուսաստանի Գրան պրիի կարճ ծրագրից հետո ստիպված էի հրաժարվել պայքարից։ Արդյոք մտածե՞լ […] ...

Սպերցյանը և Թիկնիզյանը հավակնում են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին. Ռուսաստանի Պրեմիեր լիգա

19:16 02.05.2024

Սպերցյանը և Թիկնիզյանը հավակնում են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին. Ռուսաստանի Պրեմիեր լիգա

Հայաստանի ազգային հավաքականի երկու ներկայացուցիչ հավակնում է դառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն ընդգրկվել են հավակնորդների ցուցակում, որտեղ կա 32 ֆուտբոլիստ, հաղորդում է ՌՊԼ-ի մամուլի ծառայությունը։ Մայիսի 2-13-ը կանցկացվի քվեարկություն երկրպագուների շրջանում, իսկ 15-24-ին լավագույններին կընտրեն փորձագետները։ Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա մայիսի 26-ին։ Ռուսաստանի […] ...

Գերմանիան լրացուցիչ տեղ է ստացել Չեմպիոնների լիգայում

17:06 02.05.2024

Գերմանիան լրացուցիչ տեղ է ստացել Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայի»՝ ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ (1:0) Գերմանիան լրացուցիչ տեղ է ստացել եվրագավաթների գլխավոր մրցաշարում։ Գերմանական Բունդեսլիգան երաշխավորել է տեղը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի թոփ 2-ում, ուստի հաջորդ մրցաշրջանում Գերմանիայից 5 թիմ հանդես կգա Չեմպիոնների լիգայում։ Հաջորդ մրցաշրջանից Չեմպիոնների լիգան 32-ի փոխարեն կունենա 36 թիմ։ Յուրաքանչյուր թիմ կանցկացնի ութ հանդիպում` […] ...

BACK_TO_TOP