Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում լարվածությունը մեծանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+17.09 oC

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում լարվածությունը մեծանում է

23:28 19.04.2024

Տորոնտո քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում ավարտվեց 12-րդ տուրը:

Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչինոչ-ոքի խաղաց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ:
ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան սպիտակներով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Ալիրեզա Ֆիրուջայի նկատմամբ, Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) սևերով հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Աբասաովին, Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) պարտության մատնեց Վիդիթ Սանտոշ Գուջրաթին (Հնդկաստան):

12 տուրից հետո Յան Նեպոմնյաշչին, Հիկարու Նակամուրան և Դոմարաջու Գուկեշը 7.5-ական միավորով բաժանում են 1-3-րդ տեղերը: Ֆաբիանո Կարուանան 7 միավորով 4-րդ տեղում է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի գործող չեմպիոն, չինացի Դին Լիժենի հետ: Մրցաշարը կավարտվի ապրիլի 22-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը «Ալ Նասրին» դուրս բերեց եզրափակիչ

22:50 02.05.2024

Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը «Ալ Նասրին» դուրս բերեց եզրափակիչ

«Ալ Նասրը» դուրս է եկել Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Մրցաշարի կիսաեզրափակչում երկրի փոխչեմպիոնը սեփասկան հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Դուբլի հեղինակ է դարձել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ գոլ էլ խփել է սենեգալցի Սադիո Մանեն։ Գավաթի խաղարկության եզրափակչում «Ալ Նասրը» մրցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլյալի» հետ, որն ավելի […] ...

Արման Ծառուկյանը տուգանվել է երկրպագուին հարվածելու համար

22:19 02.05.2024

Արման Ծառուկյանը տուգանվել է երկրպագուին հարվածելու համար

Նևադայի նահանգային մարզական հանձնաժողովը տուգանել է Արման Ծառուկյանին՝ ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ երկրպագուին հարվածելու համար: UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկը տուգանվել է 31.600 դոլարով: Ծառուկյանն օկտագոն գնալու ճանապարհին հարվածել էր երկրպագուներից մեկին, որը միջնամատ էր ցույց տվել նրան: Հիշեցնենք, որ հայ մարտիկը […] ...

Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի

21:35 02.05.2024

Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի, հայտնում է The Ring-ը: 57-ամյա Թայսոնը կդառնա ամենաերկար պրոֆեսիոնալ մարզական կարիերա ունեցող բռնցքամարտիկը պատմության մեջ: «Երկաթյա Մայքը» պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է 1985 թվականի մարտին։ Փոլի դեմ մենամարտը նա կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշելուց 39 տարի անց։ Այսպիսով, ամերիկացին կգերազանցի իր […] ...

Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծաղրող պաստառը

20:35 02.05.2024

Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծաղրող պաստառը

«Ինտերի» չեմպիոնական շքերթի ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել: Երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանին պաստառ է տվել, որի վրա գրված է եղել «կոմպլեքսավորված միաստղայիններ»: Հայ կիսապաշտպանը միանգամից չի հասկացել գրածի իմաստը և պարզաբանում է հարցրել երկրպագուից: Վերջինս ասել է, որ նրանք արդեն այդպես են անվանում «Միլանին»: Կատակը հասկանալուց հետո Հենրիխը ժպտացել է, բայց վերադարձրել է պաստառը: «Ինտերը» […] ...

Ծառուկյանին պարտվելուց հետո Օլիվեյրան մտածում է քաշային կարգը փոխելու մասին

20:13 02.05.2024

Ծառուկյանին պարտվելուց հետո Օլիվեյրան մտածում է քաշային կարգը փոխելու մասին

UFC-ի բրազիլացի մարտիկ Չարլզ Օլիվեյրան (34-10) Արման Ծառուկյանին պարտվելուց հետո մտածում է քաշային կարգը փոխելու մասին: «Թեթև քաշային կարգում հիմա շատ բան է կատարվում: Առաջիկայում կանցկացվեն Մաքգրեգոր – Չենդլեր և Պորյե – Մախաչև մենամարտերը, դեռևս չեմ շտապում կրկին դուրս գալ օկտագոն: Վնասվածքներ չունեմ, բայց մարզական հավաքը մեծ ծանրաբեռնվածություն է։ Ես ուզում եմ առաջ շարժվել դանդաղ, […] ...

Չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Արթուր Դանիելյան

19:55 02.05.2024

Չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Արթուր Դանիելյան

Ռուսաստանցի գեղասահորդ Արթուր Դանիելյանը պատմել է, որ երբեք չի մտածել կարիերան ավարտելու կամ դադար վերցնելու մասին` չնայած բազմաթիվ դժվարություններին։ «Շարունակում էի աշխատել, պայքարել, մարզվել ու առաջադիմել։ Եղավ երկու դժվար պահ, երբ ունեի ուժեղ ցավեր, և հասկանալի չէր, թե ինչից են դրանք։ Մոսկվայում կայացած Ռուսաստանի Գրան պրիի կարճ ծրագրից հետո ստիպված էի հրաժարվել պայքարից։ Արդյոք մտածե՞լ […] ...

BACK_TO_TOP