Ովքե՞ր պետք է 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացնեն հայտարարագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Ովքե՞ր պետք է 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացնեն հայտարարագիր

12:24 22.04.2024

2023 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները՝
2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ մասնակից հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
Անհրաժեշտ է հիշել, որ յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող հարկվող եկամուտների մասով ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) և հաշվարկված եկամտային հարկը նույն ժամկետում վճարում են պետական բյուջե:
Արդյո՞ք 20 մլն դրամ և ավելի վարկ ստացած ՀՀ քաղաքացին հանդիսանում է հայտարարատու
Ոչ, այս դեպքում վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) չեն ներկայացնում։
Ինչպե՞ս ներկայացնել հայտարարագիր
Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որը հասանելի է վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/։
Համակարգում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։ Հայտարարագրի ներկայացման քայլերը կարող եք գտնել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=gic1Yx54Efg&t=2s
Ի՞նչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում, իսկ փոփոխություններ անելու և հաստատելու համար՝ նաև էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է Ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես Ձեզ համար ապահովելու նպատակով: Այժմ գործում է խիստ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով և էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Քայլերի հաջորդայանությունը կարող եք գտնել այստեղ՝ https://www.src.am/am/getNews/422։
Ի՞նչ է «Ես եմ» ազգային նույնականացման համակարգը
«Ես եմ» հարթակը անձի նույնականացման գործիքների հավաքակազմ է, որը ներառում է նույնականացման քարտով, բջջային հեռախոսով և սմարթ սարքով մուտքի լուծումները։ Առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.ekeng.am/hy/esem
Ինչպե՞ս ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում գործում է երեք տեսակի էլեկտրոնային ստորագրություն (Cosign, ID card, mID), որոնք ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.ekeng.am/hy/e_sign
Ինչպե՞ս ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը
Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար անհրաժեշտ է դիմել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.ekeng.am/hy/pin_code_activation
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

18:16 21.06.2025

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

18:10 21.06.2025

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...

SHANTNEWS

18:00 21.06.2025

SHANTNEWS

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

17:52 21.06.2025

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

17:45 21.06.2025

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

17:38 21.06.2025

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

Վլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...

BACK_TO_TOP