Սիյարտոն ասել է, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գործողությունները համաշխարհային պատերազմի վտանգ են ստեղծում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Սիյարտոն ասել է, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գործողությունները համաշխարհային պատերազմի վտանգ են ստեղծում

14:38 22.04.2024

Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, ըստ էության, մրցում են միմյանց հետ՝ տեսնելու, թե ով կարող է ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային, և դա հանգեցնում է Ռուսաստանի հետ հակամարտության սրման և ստեղծում է նոր համաշխարհային պատերազմի վտանգ։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Լյուքսեմբուրգ ժամանելուն պես՝ ԵՄ երկրների արտգործնախարարությունների և պաշտպանության նախարարությունների ղեկավարների համատեղ հանդիպմանը։

Նա նշել է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Ուկրաինային օգնության նոր փաթեթ, «պատերազմամետ եվրոպացի քաղաքական գործիչները ցանկանում են փոխհատուցել կորցրած ժամանակը»։

Այսօր օրակարգում են զենքի նոր մատակարարումները և միլիարդավոր եվրոները, գրել է Սիյարտոն Facebook-ի իր էջում:

«Բրյուսելում ակտիվանում է համաշխարհային պատերազմի նախապատրաստությունը»,- զգուշացրել է նախարարը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն այժմ մրցում են Ուկրաինային ռազմական օգնությունը համակարգելու իրավունքի համար։

«Պետք է դադարեցնել նոր համաշխարհային պատերազմի նախապատրաստությունը»,- ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

18:10 21.06.2025

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...

«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:05 21.06.2025

«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...

SHANTNEWS

18:00 21.06.2025

SHANTNEWS

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

17:52 21.06.2025

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

17:45 21.06.2025

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

17:38 21.06.2025

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

Վլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...

BACK_TO_TOP