Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել «Ֆարուլի» կազմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC

Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել «Ֆարուլի» կազմում

18:10 22.04.2024

Ռումինիայի առաջնության Չեմպիոնական գոտու հերթական տուրում «Ֆարուլը» կարևոր խաղ է անցկացրել: Գեորգե Հաջիի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Կլուժին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: 22-ամյա ֆուտբոլիստը աչքի է ընկել երկրորդ անընդմեջ խաղում: Նա «Ֆարուլի» մեկնարկային կազմում խաղացել է առանց փոխարինման, սակայն դեղին քարտ է ստացել 64-րդ րոպեին։

Ռումինիայի ընթացիկ առաջնությունում Նարեկ Գրիգորյանը 16 խաղում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ:

«Ֆարուլը» 32 միավորով երկրորդ տեղում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարադոնայի զավակները մտադիր են իրենց հոր մասունքները տեղափոխել Բուենոս Այրես

08:47 04.05.2024

Մարադոնայի զավակները մտադիր են իրենց հոր մասունքները տեղափոխել Բուենոս Այրես

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի զավակները մտադիր են իրենց հոր մասունքները տեղափոխել Բուենոս Այրեսի կենտրոնում կառուցվող դամբարան, հայտնում է La Nación-ը: Ժառանգներն արդեն դատարանից թույլտվություն են խնդրել: Նրանք գտնում են, որ այդպես ցանկացողները կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել Արգենտինայի խորհրդանիշ դարձած Մարադոնային: Նոր դամբարանի շինարարությունը կավարտվի 2025 թվականին: Դիեգո Մարադոնան մահացել էր 2020 թվականի […] ...

Մբապեն առանձնատուն կգնի Մադրիդում

08:16 04.05.2024

Մբապեն առանձնատուն կգնի Մադրիդում

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է առանձնատուն գնել Իսպանիայի մայրաքաղաքում: 25-ամյա ֆուտբոլիստն արդեն ընտրել է այն առանձնատունը, որտեղ ժամանակին ապրել է Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը», որտեղ, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի Մբապեն, որոշել է ֆրանսիացուն թույլ չտալ մասնակցել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական […] ...

«Ուրարտուի» ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով

20:37 03.05.2024

«Ուրարտուի» ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով

ՀՊԼ 32-րդ տուրում «Ուրարտուի» ֆուտբոլիստները «Շիրակի» դեմ խաղին դաշտ են դուրս եկել ակումբի նախկին աշխատակից Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով՝ «որպես հարգանքի և շնորհակալության դրսևորում»: Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին կյանքից հեռացել է մարզական լրագրող, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: ...

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Ստամբուլի մրցաշարի համար

20:10 03.05.2024

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Ստամբուլի մրցաշարի համար

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի մայիսի 9-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարին. 60 կգ Գևորգ Ղարիբյան 87 կգ Գևորգ Թադևոսյան 130 կգ Դավիթ Օվասապյան Ընտրանին վերջին մարզումն է անցկացնում Օլիմպավանում։ ...

Իսպանիայի առաջնության խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու հավակնորդները

18:52 03.05.2024

Իսպանիայի առաջնության խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու հավակնորդները

Լա լիգան պաշտոնական կայքում սկսել է քվեարկություն, որով երկրպագուները կարող են կազմել մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Իսպանիայի ավարտվող առաջնության խորհրդանշական հավաքականի հավակնորդների ցուցակը բաղկացած է 40 ֆուտբոլիստից: Դարպասապահներ. Ունաի Սիմոն («Աթլետիկ»), Անդրեյ Լունին («Ռեալ»), Ալվարո Վալյես («Լաս Պալմաս»): Պաշտպաններ. Ռոնալդ Արաուխո, Ժոաու Կանսելու (երկուսն էլ՝ «Բարսելոնա», Միգել Գուտյերես, Յան Կոուտո, Դեյլի Բլինդ (բոլորը՝ «Ժիրոնա»), Սերխիո Ռամոս […] ...

Սելարայանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ Ռիյադի» դեմ խաղում

18:30 03.05.2024

Սելարայանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ Ռիյադի» դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 30-րդ տուրի «Ալ Ռիյադի» դեմ խաղում: «Ալ Ֆաթեհնը» տնային խաղում երկու գնդակի առավելությունը բաց է թողել ավելացված ժամանակի երեք րոպեի ընթացքում՝ 2-2: Վերջին 5 խաղում Լուկասը կատարել է 7 արդյունավետ գործողություն (3 գոլ, 4 գոլային փոխանցում)։ «Ալ Ռիյադը» […] ...

BACK_TO_TOP