17:52 22.04.2024
Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների շրջանում անցկացվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համահայկական դպրոցական մրցույթը, որի արդյունքներն ամփոփվել են այսօր:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթի նպատակն էր մեծացնել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքների պաշարը դպրոցահասակների շրջանում և սովորեցնել նրանց՝ հետևել անվտանգ համացանցի կանոններին: Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում աշխատանքներ են ներկայացրել իրենց նախընտրելի ձևաչափով, այդ թվում՝ էսսե, տեսանյութ, հոլովակներ, գեղանկար, լուսանկար և այլն: Տասը անվանակարգում շուրջ 100 դպրոցից ներկայացվել է 350 աշխատանք:
Մրցանակների հանձնման արարողությանը ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչ Հրաչ Յարմալոյանը:
Մրցույթը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ համագործակցությամբ՝ անվտանգ համացանցին նվիրված միջոցառման շրջանակում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ նմանատիպ միջոցառումները կարևոր հարթակ են՝ շեշտադրելու 21-րդ դարի կարևոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր քաղաքացու, մասնավորապես՝ դպրոցականների համար:
«Մեր կյանքն ու միջավայրն այսօր այնպիսին են, որ կամա թե ակամա մեր մասին ինֆորմացիա շատ ենք տարածում տարբեր սոցիալական հարթակներով. հետևաբար, շատ կարևոր է հասկանալ՝ ինչպես դա անել գրագետ և պաշտպանված: Պետք է գիտակցել, որ անձնական տվյալներն անձի սեփական տարածքն են, և դրանց մասին հարային տիրույթում ներկայացնելիս պետք է պահպանել ապահովության սահմանները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել է, որ հանրակրթության նոր չափորոշչով մեդիագրագիտության վերաբերյալ թեմաները ներառված են տարբեր առարկաների կրթական ծրագրերում.
«Կարևոր է, որ դպրոցներում երեխաները գիտելիքներ ստանան իրենց անձնական տարածքի ճանաչման վերաբերյալ՝ մեդիագրագիտության միջոցով: Այդպիսի թեմաներ կան թե՛ ուսումնական առարկաների, թե՛ իրականացվող նախագծային աշխատանքների շրջանակում»:
Նա կարևորել է նաև իրավունքների մասին իմացությունը՝ նշելով, որ պարբերաբար դպրոցներն իրազեկվում են, որ պետք է ուշադիր լինել յուրաքանչյուր երեխայի մասին տվյալ հրապարակելիս:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանի տեղեկացմամբ՝ 2024 թվականը հայտարարվել է անվտանգ համացանցի տարի, և «Ինչ գիտի համացանցն իմ մասին» մրցույթով տրվել է տարվա ընթացքում նախատեսվող մի շարք միջոցառումների մեկնարկը: Նախատեսված են հանդիպումներ, քննարկումներ, տարաբնույթ միջոցառումներ:
«Մեր օրերում անձնական տվյալների խախտումներն առավել հաճախ հանդիպում են համացանցում: Մեր նպատակն է ձևավորել անձնական տվյալների պաշտպանության մշակույթ՝ սկսած դպրոցահասակ երեխաներից»,- ասել է Գրիգոր Ներսիսյանը:
«Ինչ գիտի համացանցն իմ մասին» մրցույթի առաջին մրցանակին արժանացել է Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Ափինյանը, երկրորդ տեղում է Արտաշատի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Կառլոս Գալստյանը, երրորդ տեղում՝ Տավուշի մարզի Բերդի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Անահիտ Մկրտչյանը:
Մրցանակներ են հանձնվել նաև «Ամենակտիվ դպրոց», «Լավագույն թիմային աշխատանք», «Լավագույն տեսանյութ», «Լավագույն գեղանկար», «Լավագույն պատմվածք» անվանակարգերում:
Օրվա շրջանակում տեղի է ունեցել նաև «Երեխաների նկարները համացանցում. հրապարակել՝ առանց վնասելու» ուղեցույցի շնորհանդեսը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...