Հարկ տվողը պետք է ոչ թե ափսոսանքով տա հարկը, այլ վստահ լինի, որ այն արդյունավետ է աշխատում․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+21.09 oC

Հարկ տվողը պետք է ոչ թե ափսոսանքով տա հարկը, այլ վստահ լինի, որ այն արդյունավետ է աշխատում․ Փաշինյան

17:13 09.09.2018

Հայաստանում երկար ժամանակ շահույթ ստանալը եղել է զարտուղի ճանապարհով, դրա պատճառով էլ շահույթ ստանալն ամոթ է համարվել։ Բայց շահույթ ստացողը շահութահարկ է տալիս, ու դրանով մենք իրականացնում ենք բանակի և տնտեսության ապահովումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովին ժամանակ։

«Մենք պետք է ամենաբարձր արժանիքներին արժանացնենք շահույթ ստացողին։ Մենք ասում ենք, որ մեր խնդիրն ագրարայինից տեխնիկական երկիր դարձնելն է, որովհետև գյուղատնտեսության այն մշակույթը, որ մեզ մոտ կա, դրանով հեռու չես գնա։

Մեզ համար շատ կարևոր են նաև տեքստիլը, սննդի արդյունաբերությունը, ոսկերչությունը, ադամանդագործությունը։ Բայց ընդհանուր առմամբ մեր նպատակը պետք է լինի արտահանումը, քանի որ մեր շուկան փոքր է։
Ես դրա մեջ նկատի ունեմ նաև տուրիզմը, քանի որ դա ծառայությունների արտահանում է։ Հիմա կառավարության խնդիրներից մեկը հարկային օրենսդրությունն է, որի վրա աշխատանք է տարվում»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ տեքստիլի ոլորտում խնդիրներից մեկն այն է, որ բրդի մթերում չկա։ Այդ բրդի մեծ մասը կորչում է թափոնների տեսքով ու աղտոտում է նաև շրջակա միջավայրը։ Հայկական բուրդը կարող է օգտագործվել գորգերի պատրաստման համար, տեղ-տեղ փոքր չափով մթերվում է, բայց ընդհանուր առմամբ խնդիր կա։

«Հայաստանում թվում է, թե բիզնեսն ու պետությունը բարիկադի տարբեր կողմերում են, բայց բոլորը մի կողմում պետք է լինեն։ Հարկ տվողը պետք է ոչ թե ափսոսանքով տա հարկը, այլ վստահ լինի, որ այդ հարկը արդյունավետ է աշխատում, ապահովում է ճանապարհներ,անվտանգություն և արդարադատություն»,-ասել է վարչապետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերը

10:44 25.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերը

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերի տեսանյութը: ...

Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա․ Արաղչի

10:35 25.06.2025

Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա․ Արաղչի

Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք ագրեսիա սանձազերծեցին Իրանի դեմ, ամրապնդել են Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ շարունակելու իր միջուկային ծրագրի զարգացումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա: Դա ամրապնդում է մեր կամքը, մեզ դարձնում ավելի վճռական և համառ: Մենք մեծ […] ...

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿ

10:21 25.06.2025

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿ

Վ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական […] ...

Մեսսիի ներկա ու նախկին թիմերը կմրցեն միմյանց դեմ․ ԱԱԱ

10:13 25.06.2025

Մեսսիի ներկա ու նախկին թիմերը կմրցեն միմյանց դեմ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին տուրում դրամատիկ ավարտ է ունեցել «Ինտեր Մայամի» – «Պալմեյրաս» հանդիպումը: Խավյեր Մասկերանոյի թիմը երկու գնդակի առավելություն ուներ: Այդուհանդերձ, բրազիլական թիմը կարողացել է ոչ-ոքի կորզել։ Դրա շնորհիվ Աբել Ֆերեյրայի թիմը 5 միավորով խմբում դարձել է ուժեղագույնը և 1/8 եզրափակչում կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված «Բոտաֆոգոյի» հետ: «Ինտեր Մայամին» նույնպես […] ...

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

10:00 25.06.2025

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

BACK_TO_TOP