Հայաստանը բախվում է անվտանգության ամենօրյա սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային պատերազմի հարձակումների․ Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC

Հայաստանը բախվում է անվտանգության ամենօրյա սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային պատերազմի հարձակումների․ Ալեն Սիմոնյան

23:19 22.04.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին․

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս հիասքանչ քաղաքում մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Այս հարթակում առաջին անգամ իմ եվրոպացի գործընկերներին դիմելը մեծապես կարեւոր է, եւ ես անկեղծորեն գնահատում եմ ինձ ընձեռած այս հնարավորությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է եւ մերձավորարեւելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա:

Այս համաժողովի թեմաները հրատապ են: Մենք հայտնվել ենք տեխնոլոգիական հեղափոխության նոր դարաշրջանում՝ ապշեցուցիչ եւ միաժամանակ վտանգավոր, որն արտահայտվում է բեկումնային առաջընթացներով եւ սոցիալ-քաղաքական կյանքի համար սպառնալիքներով: Սոցիալական մեդիայի նշանակությունը չի կարելի թերագնահատել, քանի որ արհեստական բանականության օգնությամբ ապատեղեկատվության արագացված տարածումը կարող է սրել լարվածությունը հասարակությունների ներսում եւ մարդկանց միջեւ՝ հրահրելով հակամարտություններ եւ վտանգ ներկայացնելով ժողովրդավարությանը, քաղաքացիական ազատություններին եւ անվտանգությանը: Այս համատեքստում հակամարտությունից տուժած տարածաշրջանները գնալով ավելի խոցելի են դառնում:

Հետեւաբար, այս մարտահրավերները հաղթահարելու համար արդյունավետ քաղաքականություն մշակելը հրամայական է:

Հայաստանը բախվում է անվտանգության ամենօրյա սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային պատերազմի հարձակումների:

Ադրբեջանն օգտագործել է տարբեր լրատվամիջոցներ եւ սոցիալական ցանցեր՝ հայկական տարածքներ աստիճանաբար զավթելու համար: Տեղադրելով կեղծ տեսանյութեր, որոնք իբրեւ ցույց են տալիս հայկական զորքերի տեղաշարժը՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ հարձակման համար պարարտ հող նախապատրաստելու եւ սեփական ագրեսիան արդարացնելու համար:

Մեր արեւելյան հարեւանը տեխնոլոգիաների օգտագործման հարցում միայնակ չէ: Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ է կազմակերպում: Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը եւ խոսել հայ ժողովրդի անունից:

Հայաստանի դեմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, եւ որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է:

Ապատեղեկատվությունն ու ահաբեկումն օգտագործվել են այս հանդիպման կայացումը կանխելու համար, եւ քանի որ այն չհաջողվեց, փորձ արվեց խեղաթյուրել հանդիպման արդյունքները:

Ի պատասխան վերջին իրադարձություններին` Հայաստանի կառավարությունն արգելեց ռուսական պետական հեռուստատեսությամբ քարոզչական հաղորդման հեռարձակումը Հայաստանի տարածքում՝ ատելության խոսքի տարածումը եւ Հայաստանի ներքին գործերին միջամտությունը դադարեցնելու նպատակով:

Հայաստանը հաստատակամ է խաղաղության իր հանձնառության մեջ եւ մերժում է պատերազմի ցանկացած դրսեւորում մեր տարածաշրջանում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում:

Մենք հակամարտությունների կարգավորման համար փնտրում ենք խաղաղ լուծումներ եւ պաշտպանում ենք ժողովրդավարական արժեքները՝ համոզված լինելով, որ դրանք զարգացման հիմնաքարերն են: Մենք հուսով ենք, որ մեր եվրոպացի գործընկերների եւ բարեկամների հետ միասին կարող ենք դադարեցնել եվրոպական տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում ժողովրդավարությունների դեմ հիբրիդային պատերազմը:

Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը հայտարարել է, որ իսրայելցիները ոչնչացրել են մարդասիրական ավտոշարասյան բեռի մի մասը

21:53 03.05.2024

ՄԱԿ-ը հայտարարել է, որ իսրայելցիները ոչնչացրել են մարդասիրական ավտոշարասյան բեռի մի մասը

Իսրայելի անհայտ քաղաքացիները Հորդանան գետի արեւմտյան ափին ոչնչացրել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ավտոշարասյան բեռների մի մասը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Համաշխարհային կազմակերպության մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ Նրա խոսքերով, դեպքը տեղի է ունեցել կեսօրին, մարդասիրական օգնությամբ բեռնատարներում սննդամթերք է եղել։ «Հորդանան գետի արեւմտյան ափին Իսրայելի քաղաքացիները բեռնաթափել և ոչնչացրել են ավտոշարասյան որոշակի […] ...

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը

21:44 03.05.2024

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից ապրիլի 22-ին հրապարակվել է 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ներկայացնող զեկույցը, որում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ ընդգծելով մարտահրավերներն ու զարգացումները: Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու նպատակով Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 24-ից […] ...

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մայիսի 4-ին կժամանի Կահիրե՝ քննարկելու Գազայում հրադադարի պայմանները

21:35 03.05.2024

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մայիսի 4-ին կժամանի Կահիրե՝ քննարկելու Գազայում հրադադարի պայմանները

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, կժամանի Կահիրե՝ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ խորհրդակցությունների համար։ Այս մասին հաղորդում է «Ալ-Կահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի աղբյուրի համաձայն, ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մայիսի 4-ին կժամանի Կահիրե՝ «Գազայում իսրայելական կողմի հետ հրադադարի մասին համաձայնագիրը քննարկելու համար»։ Տեղեկություններ չկան ՀԱՄԱՍ-ի պատվիրակության մակարդակի մասին, որը գալիս է Եգիպտոսի մայրաքաղաք բանակցությունների։ Որոշ […] ...

Հութիները մտադիր են հարձակվել Իսրայել մեկնող նավերի վրա․ ՏԱՍՍ

20:47 03.05.2024

Հութիները մտադիր են հարձակվել Իսրայել մեկնող նավերի վրա․ ՏԱՍՍ

Եմենի «Անսար Ալլահ» շարժան հութիները կհարձակվեն իսրայելական նավահանգիստների, այդ թվում՝ Միջերկրական ծովով ուղևորվող նավերի վրա։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք հարձակվելու ենք բոլոր նավերի վրա, որոնք շարժվում են դեպի Պաղեստինի նավահանգիստներ Միջերկրական ծովում, ինչպես նաև մեր հասանելիության ցանկացած տարածքում»,-ասել է Սարիան հութիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում: ...

Բելգիան առաջարկել է «համաշխարհային հարստության հարկ» սահմանել․ Financial Times

20:32 03.05.2024

Բելգիան առաջարկել է «համաշխարհային հարստության հարկ» սահմանել․ Financial Times

Բելգիայի սոցիալիստական ​​կուսակցության ղեկավար Փոլ Մագնետն առաջարկել է «համաշխարհային հարստության հարկ» սահմանել։ Այս մասին նա ասել է Financial Times-ին տված հարցազրույցում։ «Եթե մենք ուզում ենք ֆինանսավորել կլիմայական անցումը, մեզ փող է պետք: Պետք է լինի «համաշխարհային հարստության հարկ»», – ասել է Մագնետը: Բելգիայի Սոցիալական կուսակցության ղեկավարը պնդել է, որ եվրոպական երկրների բնակչության շրջանում նման միջոցառման […] ...

Չինաստանը գործարկել է Chang’e-6 զոնդը․ այն Լուսնի հեռավոր կողմից հող կհասցնի Երկիր

20:20 03.05.2024

Չինաստանը գործարկել է Chang’e-6 զոնդը․ այն Լուսնի հեռավոր կողմից հող կհասցնի Երկիր

Չինական Long March 5 Y8 հրթիռային մեքենան ուրբաթ օրը գործարկվել է Հայնան կղզու Վենչանգ տիեզերակայանից Chang’e-6 լուսնային զոնդով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Գործարկումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17.27-ին: Եթե առաքելությունը հաջող լինի, Chang’e-6 ապարատը մարդկության պատմության մեջ առաջին անգամ Երկիր կհասցնի հող Լուսնի հեռավոր կողմից: Չինաստանի տիեզերական տարածության ազգային վարչության կողմից ուրբաթ օրը հայտարարված […] ...

BACK_TO_TOP