Հայտարարություն. փակ են լինելու փողոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC

Հայտարարություն. փակ են լինելու փողոցներ

12:22 23.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․00-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Օրբելու և Կիևյան փողոցներում։

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։

Բացի այդ, նույն օրը, ժամը 8․30-ից 11․00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

23:50 03.05.2024

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

Դանիացի դեռահասները 15 տարեկանից հնարավորություն կունենան աբորտ անել առանց ծնողների համաձայնության, իսկ հղիության ընդհատման ժամկետը երկրում ավելանում է մինչև 18-րդ շաբաթ, հայտնում է Դանիայի առողջապահության նախարարությունը։ «Հղիության ընդհատման շեմը տեղափոխվում է հղիության 18-րդ շաբաթ։ Միևնույն ժամանակ, 15-17 տարեկան դեռահասներին հնարավորություն է տրվում աբորտ անել առանց ծնողների համաձայնության»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվել է, […] ...

Երևան, հզոր ամպրոպային ամպ․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

23:39 03.05.2024

Երևան, հզոր ամպրոպային ամպ․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Երևան, հզոր ամպրոպային ամպ․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում համապատասխան լուսանկար է հրապարակել։ ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

23:15 03.05.2024

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

Մայիսի 3-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են […] ...

Հղիության ընթացքում պասիվ ծխելը արագացնում է պտղի բջջային ծերացումը

22:23 03.05.2024

Հղիության ընթացքում պասիվ ծխելը արագացնում է պտղի բջջային ծերացումը

Չինացի և եվրոպացի բժիշկները ապացույցներ են հայտնաբերել, որ հղիության ընթացքում պասիվ ծխելը զգալիորեն արագացնում է պտղի բջիջների ծերացումը, ինչի հետևանքով մարդու կենսաբանական տարիքը ավելանում է 0,25-0,5 տարով։ Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Science Advances գիտական ​​ամսագրում հրապարակված հոդվածում: «Մենք առաջին անգամ չափել ենք ծերացման մակարդակը այն մարդկանց շրջանում, ովքեր ենթարկվել են պասիվ ծխելու՝ պտղի զարգացման ընթացքում: […] ...

Մայիսի 6-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:11 03.05.2024

Մայիսի 6-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Լազոյի փ․ 6 շենք 1-ին մուտք, Լազոյի փողոցի և նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 30, 32 շենքեր, Լուկաշին 1, 2 փողոցներ, Րաֆֆու փ. 29, 31, 33, 35 շենքեր, […] ...

Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան 4/1 հասցեի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից

21:25 03.05.2024

Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան 4/1 հասցեի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան 4/1 հասցեի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից ու ցանկապատված տարածքներից: Վարչական շրջանում ներկա պահին 18 բակային տարածք է բարեկարգվում: Մանրամասները` տեսանյութում։ ...

BACK_TO_TOP