17:56 23.04.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում այսօր տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն՝ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզային ու համայնքային իշխանությունների պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են մարզպետի աշխատակազմից:
Շիրակի մարզպետը ողջույնի խոսքում նշել է, որ համայնքային այցելությունները նպատակ ունեն համատեղ աշխատանքն առավել սերտացնելու և համագործակցության միջոցով առկա խնդիրները օր առաջ լուծելու․
«Ինձ համար կարևոր է այցելել համայնքներ, անմիջական քննարկումներով ու շփումներով է, որ կկարողանանք առավել արագ գտնել համայնքային խնդիրների լուծման ուղիներն ու համատեղ աշխատանքով քայլ-քայլ գնալ առաջ։ Մեր նպատակը մեկն է՝ օր առաջ հասնել հոգսերի թեթևացման, բարձրացված հարցերի լուծման»։
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին այցի համար, հավելել, որ այսօրինակ քննարկումները իրապես նպաստում են համատեղ կառուցողական աշխատանքի ամրապնդմանն ու համայնքի և նրա բնակավայրերի խնդիրների լուծմանը։
Խորհրդակցության մեկնարկին անդրադարձ է կատարվել 2023 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերին։ Արթիկ համայնքում, ըստ պայմանագրային արժեքի, իրականացվել/իրականացվում են 602․9 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, գումարի 64,4 տոկոսը ՀՀ կառավարության ներդրումն է եղել։ Մարզպետին է զեկուցվել, որ համայնքի կողմից 2024֊ին, ըստ նախնական տվյալների, շուրջ 1 մլրդ 549 մլն դրամի 7 սուբվենցիոն ծրագրեր են ներկայացվել։ Ներկայացվել են Արթիկ քաղաքի 15 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, ճանապարհաշինական, մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացում։ Կարևորելով պետական բյուջեի յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսումը՝ մարզպետը պատասխանատուներին հորդորել է սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել հենց առաջնային լուծում պահանջող խնդիրների համար, ուշադրություն դարձնել ծրագրային փաթեթներին՝ անճշտությունները բացառելով, աշխատանքներն իրականացնելիս լինել աչալուրջ, դրանք կատարել որակով և ժամանակին։
«Սուբվենցիոն ծրագրեր իրականացնելիս ավել բան չենք պահանջում, բայց պակաս էլ չենք ուզում ստանալ, նպատակը մեկն է՝ ինչ կառուցում ենք՝ կառուցենք առանց թերացումների, ինչ կառուցում ենք՝ կառուցենք նախագծի համաձայն ու ժամկետների մեջ, մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում պետական ու համայնքային միջոցները ծախսենք ամենայն պատասխանատվությամբ ու հետևողականությամբ»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Սեփական եկամուտների հավաքագրմանն ուղղված աշխատանքների ինտենսիվությունը կարևորելով՝ Մուշեղ Մուրադյանը բարձր է գնահատել համայնքապետարանի աշխատանքներն այս ուղղությամբ՝ ընդգծելով, որ եկամուտների հավաքագրումը կնպաստի համայնքի զարգացմանը, գումարները կուղղվեն համայնքային խնդիրների լուծմանը։
Այստեղ մարզպետը կարևորել է նաև առկա անշարժ գույքը հարկային դաշտ բերելն ու հարկային պարտավորություններից խուսափող սուբյեկտների նկատմամբ օրենքով սահմանված քայլեր իրականացնելը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել համայնքում առողջապահական, կրթական-մշակութային ոլորտներին առնչվող, ինչպես նաև ընթացիկ մի շարք այլ հարցերի։
14:39 08.06.2025
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:17 08.06.2025
Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:01 08.06.2025
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկանՀունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...
13:43 08.06.2025
Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...
12:53 08.06.2025
Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...
12:18 08.06.2025
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբՍիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...