11:14 24.04.2024
Երիտթուրքերի կողմից նախապես կազմակերպված, համակարգված ու կյանքի կոչված Հայոց ցեղասպանությունը, ըստ Եվրոպական խորհրդարանի Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսի, մարդկության ամենասարսափելի վայրագություններից է, որի ընթացքում 1․5 միլիոն մարդ բնաջնջվեց ամենադաժան ձեւով՝ այդ թվում երիտասարդներ, ծերեր, կանայք ու երեխաներ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մավրիդեսն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ և վերահաստատել է Ցեղասպանության զոհերի հիշատակը, պատմական ճշմարտությունն ու արդարությունը, ինչպես նաեւ հայ ժողովրդի պայքարը պաշտպանելու իր պատրաստակամությունը։
«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ կատարվող հանցագործության ընդլայնումն է և, միևնույն ժամանակ, պաշտոնական քաղաքականություն, որը ապագայում նման հանցագործությունների կրկնության համար սերմ է։ Դեռևս վերջերս մենք ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի էթնիկ զտումներին, ինչին հաջորդել է այնտեղ գտնվող ցանկացած քրիստոնեական և հայկական ժառանգության մշակութային ցեղասպանությունը։ Հետեւաբար, Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պետք է քննարկվի որպես պատմական հիշողության իրադարձություն, այլ որպես դաս ներկայի ու ապագայի համար», – ասել է եվրախորհրդարանական Կոստաս Մավրիդեսը՝ հավելելով, որ հարցը միայն Ցեղասպանությունը իրադարձությունից հետո դատապարտելը չէ, այլ անել անհրաժեշտ ամեն ինչ դրա կրկնությունը կանխելու համար։
14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որԵրևանում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 12-13-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում […] ...
14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթողՖուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...
14:39 08.06.2025
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:17 08.06.2025
Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:01 08.06.2025
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկանՀունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...
13:43 08.06.2025
Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...