Հայտնի են Եվրո-2024-ը սպասարկող մրցավարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+9.09 oC

Հայտնի են Եվրո-2024-ը սպասարկող մրցավարները

17:00 24.04.2024

ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն հրապարակել է այն 18 մրցավարների անունները, որոնք սպասարկելու են Եվրո-2024-ի հանդիպումները:

Ցուցակում տեղ են գտել Արտուր Սոարեշ Դիաշը (Պորտուգալիա), Խեսուս Խիլ Մանսանոն (Իսպանիա), Մարկո Գուիդան (Իտալիա), Դանիելե Օրսատոն (Իտալիա), Իշտվան Կովաչը (Ռումինիա), Իվան Կռուժլյակը (Սլովակիա), Ֆրանսուա Լետեքսյեն (Ֆրանսիա), Կլեման Տյուրպենը (Ֆրանսիա), Դանի Մակկելին (Նիդերլանդներ), Շիմոն Մարչինյակը (Լեհաստան), Հալիլ Մելերը (Թուրքիա), Գլեն Նյուբերգը (Շվեդիա), Մայքլ Օլիվերը և Էնթոնի Թելյորը (երկուսն էլ՝ Անգլիա), Սանդրո Շերերը (Շվեյցարիա), Սլավկո Վինչիչը (Սլովենիա), Ֆելիքս Ցվայերը և Դանիել Զիբերտը (երկուսն էլ՝ Գերմանիա): Հարավային Ամերիկայից հրավիրվելու է արգենտինացի Ֆակունդո Տելյոն:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլն անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 24-ը Գերմանիայի 10 քաղաքներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն

22:58 05.05.2024

Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, որին հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզասերներ: «Իսպանական «Բարսելոնա» և «Պալմա» թիմերի միջև կայացած եզրափակիչն ավարտվել է «Պալմայի»՝ 5:1 հաշվով գերվստահ հաղթանակով, որը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է […] ...

ՊՍՎ-ն դարձավ Նիդեռլանդների չեմպիոն

18:00 05.05.2024

ՊՍՎ-ն դարձավ Նիդեռլանդների չեմպիոն

Էրեդիվիզիեի 32-րդ տուրի խաղում 4-2 հաշվով հաղթելով «Սպարտային»՝ ՊՍՎ-ն ժամանակից շուտ դարձավ Նիդեռլանդների չեմպիոն։ Նիդեռլանդների առաջնության 32 տուրից հետո ՊՍՎ-ն վաստակել է 87 միավոր՝ 12 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակցից՝ «Ֆեյենորդից»։ ՊՍՎ-ն պատմության մեջ 25-րդ անգամ նվաճեց Նիդեռլանդների առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Վերջին անգամ թիմը տիտղոսը նվաճել էր 2017/18 մրցաշրջանում։ ...

Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի

15:30 05.05.2024

Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է «Նյու Յորք Ռեդ Բուլսի» նկատմամբ տոնած հաղթանակին (6-2). «Եվս մեկ կարևոր հաղթանակ մեր երկրպագուների համար։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը։ Մեսսին դարձել է գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 36-ամյա արգենտինացին իր կարիերայում առաջին անգամ մեկ խաղում կատարել է փոխանցումների պենտա-տրիկ։ ...

Այդ հատկանիշները մեզ թույլ տվեցին հաղթել առաջնությունը․ Անչելոտի

14:35 05.05.2024

Այդ հատկանիշները մեզ թույլ տվեցին հաղթել առաջնությունը․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է Իսպանիայի առաջնությունում հաղթելուց հետո իր հույզերով. «Մենք շատ ուրախ ենք։ Դա արժանի հաղթանակ էր։ Մենք կցանկանայինք տոնել այս իրադարձությունը բոլոր երկրպագուների հետ, բայց նրանք հասկանում են, որ չորեքշաբթի մեզ շատ կարևոր փորձություն է սպասվում։ Մենք ցանկանում ենք լավ պատրաստվել նրանց գոհացնելու համար, և այս շաբաթավերջին միասին կնշենք […] ...

Մենք պետք է արժանին մատուցենք «Սասուոլոյին»․ Ինձագի

12:50 05.05.2024

Մենք պետք է արժանին մատուցենք «Սասուոլոյին»․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին արձագանքել է Ա Սերիայի 35-րդ տուրի խաղում «Սասուոլոյից» կրած պարտությանը (0-1)։ «Անցյալ տարի, «Մոնցայի» հետ հանդիպումից ի վեր, մենք գոլ ենք խփել 42 խաղում անընդմեջ։ Բայց «Սասուոլոն» լավ էր պաշտպանվում և քրտնաջան պայքարում էր, մենք պետք է արժանին մատուցենք նրանց»,- մասնագետի խոսքերն է մեջբերel Football Italia-ն։ «Ինտերը» (89) շարունակում է […] ...

«Ժիրոնան» պատմության մեջ առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում

11:50 05.05.2024

«Ժիրոնան» պատմության մեջ առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում

Մայիսի 4-ին ավարտվել է Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Ժիրոնան» ու «Բարսելոնան»։ Խաղը ավարտվել է տանտերերի՝ 4։2 հաշվով։ Հաղթանակից հետո «Ժիրոնան» բարձրացել է իսպանական Պրիմերայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Թիմը 34 խաղում վաստակել է 74 միավոր և շրջանցել է «Բարսելոնային», որը 73 միավորով նահանջել է երրորդ տեղ։ Այսպիսով, «Ժիրոնան» […] ...

BACK_TO_TOP