«Ֆերարին» պաշտոնապես փոխեց անվանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

«Ֆերարին» պաշտոնապես փոխեց անվանումը

13:40 25.04.2024

Ֆորմուլա 1-ի «Ֆերարի» թիմը փոխել է պաշտոնական անվանումը և կոչվելու է Scuderia Ferrari HP:

Իտալական կոնցերնը նման քայլի է գնացել նոր հովանավորի հետ համագործակցության շրջանակներում, որը դարձել է ծրագրային ապահովման մատակարար Hewlett Packard-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացիների հետ գործարքը շատ շահավետ է «Ֆերարիի» համար, ինչը թույլ կտա մեծ աշխատավարձ վճարել բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին, որը հաջորդ մրցաշրջանից միանալու է թիմին:

Ֆորմուլա 1-ի ընթացիկ առաջնության թիմային հաշվարկում «Ֆերարին» 151 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը «Ռեդ Բուլն» է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ցանկանում եմ շնորհավորել «Ռեալին»․ Չավի

10:59 05.05.2024

Ցանկանում եմ շնորհավորել «Ռեալին»․ Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի Լա Լիգայում Մադրիդի «Ռեալի» վաղաժամ չեմպիոնության մասին․ «Ցանկանում եմ շնորհավորել «Ռեալին», նրանք ավելի շատ միավորներ վաստակեցին, քան մյուս թիմերը: Եվ պետք է շնորհավորել նաև «Ժիրոնային», թիմը շատ լավ խաղաց։ Այնպես որ, շնորհավորում եմ նաև «Ժիրոնային»,- Չավիի խոսքերն է մեջբերել Marca-ն: ...

Միրալեմ Պյանիչը ավարտել է միջազգային կարիերան

20:00 04.05.2024

Միրալեմ Պյանիչը ավարտել է միջազգային կարիերան

Թուրինի «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին. «Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում անցկացրած 16 տարիներից հետո եկել է ժամանակը ասելու, որ ամեն ինչ ավարտված է։ Սա, անկասկած, ամենադժվար որոշումներից մեկն է, որը ես ստիպված եմ եղել կայացնել, բայց ես մեծ հպարտությամբ և անկեղծ գոհունակությամբ եմ ասում՝ […] ...

Գվարդիոլան հայտնել է, թե ով է հաղթելու Եվրո-2024-ում

19:31 04.05.2024

Գվարդիոլան հայտնել է, թե ով է հաղթելու Եվրո-2024-ում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, թե ինչ է մտածում Անգլիայի հավաքականի մասին Եվրոպայի առաջնության նախաշեմին. «Նրանք իրականում լավն են: Խոսքը ոչ միայն տաղանդավոր խաղացողների մասին է, այլ ամբողջ կազմի, ամբողջ թիմի, և մարզիչը հստակ գիտի, թե ինչ պետք է անի: Զգացողությունն այնպիսին է, որ Անգլիայի հավաքականը որոշակի քայլեր է ձեռնարկում Աշխարհի և […] ...

Սանչոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

19:03 04.05.2024

Սանչոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեդոն Սանչոն գոհ է թիմում իր կարգավիճակից և չի պատրաստվում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է լրագրող Պատրիկ Բերգերը։ Աղբյուրի համաձայն` նույնիսկ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հնարավոր հեռանալը չի ազդի ֆուտբոլիստի որոշման վրա: «Բորուսիան» Սանչոյին վարձակալել է 2024 թվականի հունվարին։ 24-ամյա անգլիացին գերմանական ակումբի կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 2 […] ...

Ստեֆանո Պիոլին կգլխավորի «Նապոլին»

18:35 04.05.2024

Ստեֆանո Պիոլին կգլխավորի «Նապոլին»

«Միլանի» մարզիչ Ստեֆանո Պիոլին կգլխավորի «Նապոլին»։ Ինչպես հայտնում է La Repubblica-ն, նեապոլիտանական ակումբը որոշել է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Պիոլիին։ 58-ամյա մասնագետը թիմը կգլխավորի հաջորդ մրցաշրջանում։ Կողմերը պայմանագիր կկնքեն 2 տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ «Նապոլին» այժմ գլխավորում է Ֆրանչեսկո Կալցոնան: Նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ ...

«Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց «Բորնմուտին»

18:00 04.05.2024

«Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց «Բորնմուտին»

Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Բորնմուտի» նկատմամբ 3-0 հաշվով։ Հանդիպման 45-րդ րոպեին Բուկայո Սական իրացրեց 11 մետրանոց հարվածը։ 70-րդ րոպեին Լեանդրո Տրոսարդը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Դեկլան Ռայսը գոլ խփեց ավելացված ժամանակում: «Արսենալը» վաստակեց 83 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» լոնդոնյան […] ...

BACK_TO_TOP