6-րդ տուրում հաղթել է միայն Էլինա Դանիելյանը. շախմատի ԵԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+16.09 oC

6-րդ տուրում հաղթել է միայն Էլինա Դանիելյանը. շախմատի ԵԱ

09:41 26.04.2024

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթել է սերբ Մարիա Մանակովային:

Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկտչյանն ու Սուսաննա Գաբոյանն այս տուրում ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները համապատասխանաբար ուկրաինուհի Ելիզավետա Հրեբենշչիկովայի, գերմանուհի Ֆիոնա Շիբերի և վրացուհի Անաստասիա Կիրտաձեի հետ:

Լիլիթ Մկրտչյանը չորս միավոր ունի, Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը՝ 3,5-ական, Սուսաննա Գաբոյանը՝ երեք:

Կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը կավարտվի ապրիլի 30-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում

19:06 06.05.2024

Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 36 գոլով շարունակում է մնալ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ, փոխանցում է armsport.am-ը: ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն երկրորդն է, ով 26 գոլ է խփել Լիգա 1-ի այս մրցաշրջանում։ Երրորդ-չորրորդ տեղերը կիսում են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն ու «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին՝ 25-ական գոլով։ «Լայպցիգի» հարձակվող Լուի Օպենդան […] ...

Միջազգային գործընկերները տպավորված էին Երևանում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կազմակերպումից. Կարեն Գիլոյան

14:57 06.05.2024

Միջազգային գործընկերները տպավորված էին Երևանում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կազմակերպումից. Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է Երևանում անցկացված ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը: «Վստահաբար կարող ենք ասել, որ այն ստացված միջոցառում էր, իսկ ՀՀ կառավարության կողմից կատարված ներդրումները միանգամայն արդարացված էին: Տրիբունաներում ավելի քան 5 հազար հանդիսականի ներկայությունն էլ վկայությունն էր այն բանի, որ Հայաստանում հատկապես խաղային մարզաձևերից մասշտաբային […] ...

Մալայզիայի հավաքականի ֆուտբոլիստի վրա ծծմբաթթու են լցրել

14:25 06.05.2024

Մալայզիայի հավաքականի ֆուտբոլիստի վրա ծծմբաթթու են լցրել

Մալայզիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆեյսալ Հալիմի վրա ծծմբաթթու են լցրել առևտրի կենտրոնում, մարզիկը երկրորդ կարգի այրվածքներ է ստացել, հաղորդում է Agence France-Presse-ը։ Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթավերջին մայրաքաղաք Կուալա Լումպուրի մոտ գտնվող Պետալինգ Ջայա քաղաքում։ «Սելանգոր» ՖԱ-ի 26-ամյա հարձակվողը պարանոցի, ուսի, ձեռքերի և կրծքավանդակի այրվածքներ է ստացել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանները ձերբակալել են […] ...

Մենք կարող ենք դուրս գալ եզրափակիչ․ Մբապե

10:00 06.05.2024

Մենք կարող ենք դուրս գալ եզրափակիչ․ Մբապե

Կիլիան Մբապեն հայտարարել է, որ ՊՍԺ-ն ունակ է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ «Երեքշաբթի հանդիպումը լավ կանցնի: Ես արդեն պատրաստվում եմ։ Չեմպիոնների լիգայի եզրափակչի տեղը երաշխավորված չէ։ Մենք տեղյակ ենք, որ ճնշման տակ ենք, բայց թիմը շատ հանգիստ է։ Մենք վստահ ենք մեր ուժերի նկատմամբ»,- RMC Sport-ի փոխանցմամբ՝ ասել է ՊՍԺ-ի հարձակվողը: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի […] ...

Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն

22:58 05.05.2024

Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, որին հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզասերներ: «Իսպանական «Բարսելոնա» և «Պալմա» թիմերի միջև կայացած եզրափակիչն ավարտվել է «Պալմայի»՝ 5:1 հաշվով գերվստահ հաղթանակով, որը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է […] ...

ՊՍՎ-ն դարձավ Նիդեռլանդների չեմպիոն

18:00 05.05.2024

ՊՍՎ-ն դարձավ Նիդեռլանդների չեմպիոն

Էրեդիվիզիեի 32-րդ տուրի խաղում 4-2 հաշվով հաղթելով «Սպարտային»՝ ՊՍՎ-ն ժամանակից շուտ դարձավ Նիդեռլանդների չեմպիոն։ Նիդեռլանդների առաջնության 32 տուրից հետո ՊՍՎ-ն վաստակել է 87 միավոր՝ 12 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակցից՝ «Ֆեյենորդից»։ ՊՍՎ-ն պատմության մեջ 25-րդ անգամ նվաճեց Նիդեռլանդների առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Վերջին անգամ թիմը տիտղոսը նվաճել էր 2017/18 մրցաշրջանում։ ...

BACK_TO_TOP