Հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարահանում օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+17.09 oC

Հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարահանում օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի մասին

11:36 26.04.2024

Ռուսաստանցի հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը գեղարվեստական ֆիլմ է նկարահանում օլիմպիական չեմպիոն, ռուս գեղասահորդ Ռոման Կոստոմարովի մասին։

Անդրեասյանը սոցցանցերում հայտնել է, որ անվանի մարզիկն ու նրա շրջապատը նույնպես կմասնակցեն նկարահանումներին։

Հիշեցնենք, որ 2023թ․ հունվարին Ռոման Կոստոմարովի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, նա հոսպիտալացվել էր երկկողմանի ծանր թոքաբորբով։ Ավելի ուշ գեղասահորդի վիճակը ավելի էր վատացել, և բժիշկները ստիպված էին եղել անդամահատում անել նրա ձեռքերի ու ոտքերի հատվածում։ Դրանից հետո գեղասահորդը պրոթեզավորման պրոցեդուրա էր անցել ու 2023-ի դեկտեմբերին վերադարձել սառույց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջազգային գործընկերները տպավորված էին Երևանում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կազմակերպումից. Կարեն Գիլոյան

14:57 06.05.2024

Միջազգային գործընկերները տպավորված էին Երևանում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կազմակերպումից. Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է Երևանում անցկացված ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը: «Վստահաբար կարող ենք ասել, որ այն ստացված միջոցառում էր, իսկ ՀՀ կառավարության կողմից կատարված ներդրումները միանգամայն արդարացված էին: Տրիբունաներում ավելի քան 5 հազար հանդիսականի ներկայությունն էլ վկայությունն էր այն բանի, որ Հայաստանում հատկապես խաղային մարզաձևերից մասշտաբային […] ...

Մալայզիայի հավաքականի ֆուտբոլիստի վրա ծծմբաթթու են լցրել

14:25 06.05.2024

Մալայզիայի հավաքականի ֆուտբոլիստի վրա ծծմբաթթու են լցրել

Մալայզիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆեյսալ Հալիմի վրա ծծմբաթթու են լցրել առևտրի կենտրոնում, մարզիկը երկրորդ կարգի այրվածքներ է ստացել, հաղորդում է Agence France-Presse-ը։ Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթավերջին մայրաքաղաք Կուալա Լումպուրի մոտ գտնվող Պետալինգ Ջայա քաղաքում։ «Սելանգոր» ՖԱ-ի 26-ամյա հարձակվողը պարանոցի, ուսի, ձեռքերի և կրծքավանդակի այրվածքներ է ստացել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանները ձերբակալել են […] ...

Մենք կարող ենք դուրս գալ եզրափակիչ․ Մբապե

10:00 06.05.2024

Մենք կարող ենք դուրս գալ եզրափակիչ․ Մբապե

Կիլիան Մբապեն հայտարարել է, որ ՊՍԺ-ն ունակ է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ «Երեքշաբթի հանդիպումը լավ կանցնի: Ես արդեն պատրաստվում եմ։ Չեմպիոնների լիգայի եզրափակչի տեղը երաշխավորված չէ։ Մենք տեղյակ ենք, որ ճնշման տակ ենք, բայց թիմը շատ հանգիստ է։ Մենք վստահ ենք մեր ուժերի նկատմամբ»,- RMC Sport-ի փոխանցմամբ՝ ասել է ՊՍԺ-ի հարձակվողը: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի […] ...

Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն

22:58 05.05.2024

Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, որին հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզասերներ: «Իսպանական «Բարսելոնա» և «Պալմա» թիմերի միջև կայացած եզրափակիչն ավարտվել է «Պալմայի»՝ 5:1 հաշվով գերվստահ հաղթանակով, որը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է […] ...

ՊՍՎ-ն դարձավ Նիդեռլանդների չեմպիոն

18:00 05.05.2024

ՊՍՎ-ն դարձավ Նիդեռլանդների չեմպիոն

Էրեդիվիզիեի 32-րդ տուրի խաղում 4-2 հաշվով հաղթելով «Սպարտային»՝ ՊՍՎ-ն ժամանակից շուտ դարձավ Նիդեռլանդների չեմպիոն։ Նիդեռլանդների առաջնության 32 տուրից հետո ՊՍՎ-ն վաստակել է 87 միավոր՝ 12 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակցից՝ «Ֆեյենորդից»։ ՊՍՎ-ն պատմության մեջ 25-րդ անգամ նվաճեց Նիդեռլանդների առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Վերջին անգամ թիմը տիտղոսը նվաճել էր 2017/18 մրցաշրջանում։ ...

Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի

15:30 05.05.2024

Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է «Նյու Յորք Ռեդ Բուլսի» նկատմամբ տոնած հաղթանակին (6-2). «Եվս մեկ կարևոր հաղթանակ մեր երկրպագուների համար։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը։ Մեսսին դարձել է գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 36-ամյա արգենտինացին իր կարիերայում առաջին անգամ մեկ խաղում կատարել է փոխանցումների պենտա-տրիկ։ ...

BACK_TO_TOP