Հայոոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն Ռենսի քաղաքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+10.09 oC

Հայոոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն Ռենսի քաղաքում

13:25 26.04.2024

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Փարիզի մերձակա Ռենսի (Le Raincy) քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Դպրոցասեր» հայկական կրթական հաստատության բակում տեղակայված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Լիվրի-Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Պավիյոն-սու-Բուայի և Գանյիի քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, «Դպրոցասեր»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աղավնի Սարիկայան։

Ելույթներով հանդես եկան Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, «Դպրոցասեր»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աղավնի Սարիկայան։

Արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերը՝ «Դպրոցասերի» սաների կատարմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Starliner-ի առաջին թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան հետաձգվել է վերջին պահին

08:11 07.05.2024

Starliner-ի առաջին թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան հետաձգվել է վերջին պահին

Boeing-ի Starliner-ի օդաչուով առաջին արձակումը Միջազգային տիեզերակայան (ISS) հետաձգվել է United Launch Alliance-ի (ULA) որոշմամբ, որին պատկանում է Atlas V արձակման մեքենան, ուղիղ հեռարձակում է NASA-ն: «ULA Թռիչքների տնօրեն Թոմ Հեյթերը որոշել է չշարունակել թռիչքի նախապատրաստումը», – ասել է ընկերությունը իր «X» ընկերության հաշվում: Ինչպես իր հերթին հաղորդել է ՆԱՍԱ-ի հեռարձակողը, արձակման չեղարկման պատճառը եղել […] ...

Ռուսաստանի Դաշնությունում ԵՄ առաքելության ղեկավարը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը

00:04 07.05.2024

Ռուսաստանի Դաշնությունում ԵՄ առաքելության ղեկավարը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը

Ռուսաստանում ԵՄ առաքելության ղեկավարը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոյին։ Նրա խոսքով, «Ռուսաստանում ԵՄ դեսպանը չի մասնակցի երդմնակալությանը»։ ...

Բայդենն ասել է, որ Ռաֆահում գործողությունը վտանգի տակ կդնի 1 միլիոն մարդու կյանքը

00:00 07.05.2024

Բայդենն ասել է, որ Ռաֆահում գործողությունը վտանգի տակ կդնի 1 միլիոն մարդու կյանքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հրեական պետության կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում հնարավոր ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի ավելի քան 1 միլիոն պաղեստինցիների կյանքը։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Անդրադառնալով երկու երկրների ղեկավարների՝ երկուշաբթի […] ...

Մենք Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա․ Մեթյու Միլլեր

23:50 06.05.2024

Մենք Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ը  չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Ոչ, մենք նրա երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա»,- ասել է նա։ Սակայն նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն բոյկոտելու է երդմնակալությունը։ Մինչդեռ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել էր, որ Մոսկվայում հավատարմագրված […] ...

Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն որոշել է շարունակել Ռաֆահում գործողությունը

23:41 06.05.2024

Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն որոշել է շարունակել Ռաֆահում գործողությունը

Իսրայելի ռազմական կաբինետը միաձայն որոշել է շարունակել ռազմական գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում։ Այս մասին ասված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրության մեջ։ «Ռազմական կաբինետը միաձայն որոշել է, որ Իսրայելը կշարունակի Ռաֆահում գործողությունը՝ ՀԱՄԱՍ-ի վրա ռազմական ճնշում գործադրելու, մեր պատանդների ազատ արձակման և պատերազմական այլ նպատակներին հասնելու համար», – ասվում է հայտարարության […] ...

Չինաստանը կաջակցի Ուկրաինայի հարցով խաղաղ կոնֆերանսի անցկացմանը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հավանությամբ․ Սի Ծինփին

23:03 06.05.2024

Չինաստանը կաջակցի Ուկրաինայի հարցով խաղաղ կոնֆերանսի անցկացմանը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հավանությամբ․ Սի Ծինփին

Չինաստանը աջակցում է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ խաղաղ կոնֆերանսի անցկացմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում ֆրանս-չինական գագաթնաժողովի արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին վերսկսել երկխոսությունը, աստիճանաբար ամրապնդել փոխադարձ վստահությունը և աջակցել համապատասխան ժամանակ և երկու կողմերի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հավանությամբ, միջազգային խաղաղության կոնֆերանսի […] ...

BACK_TO_TOP