Հայոց ցեղասպանության 109֊րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Փարիզի քաղաքապետարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+15.09 oC

Հայոց ցեղասպանության 109֊րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Փարիզի քաղաքապետարանում

14:43 26.04.2024

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացավ մեծ ընդունելություն՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ և հարյուրավոր ֆրանսահայեր։

Ընդունելությանը ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները:

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում նշեց, որ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումն, առաջին անգամ, տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումից հետո։ Ընդգծվեց, որ Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց, հայ ժողովուրդը վերստին, իր բնօրրանում, առերեսվում է գոյաբանական սպառնալիքների՝ շեշտելով 1915 թվականին մարդկության դեմ գործված ոճրի և դրա անպատժելիության անմիջական ազդեցությունը Հայաստանի կողմից ներկայումս դիմագրավվող մարտահրավերների վրա։ Նշվեց, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտումն արդարացնելու համար այժմ Ադրբեջանն իրականացնում է հայկական մշակութային ժառանգության բացահայտ ոչնչացման քաղաքականություն՝ նպատակ ունենալով վերջնականապես ջնջելու հայկական հազարամյա ներկայության բոլոր հետքերը։

Ընդգծվեց Հայոց ցեղասպանության ժխտողականության և դրա անպատժելիության դատապարտման անհրաժեշտությունը՝ որպես կարևոր գործոն՝ միտված ցեղասպանությունների կանխարգելմանն ու մարդկության դեմ հանցագործությունների պայքարին։

Դեսպանն իր խոսքում նաև կարևորեց Հայաստանի համար դժվար պահին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աներկբա աջակցությունը։ Նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Հիդալգոյին՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի հետ նրա անսասան բարեկամության և լիակատար համերաշխության համար։ Այս առնչությամբ դեսպանը հիշատակեց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը և Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ կրկնվող սպառնալիքները դատապարտող և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին աջակցող բանաձևերի ընդունումը։

Ընդունելությանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Վերջինս քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից պարգևատրվեց Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևով՝ Փարիզի Մեծ մեդալով («Médaille Grand Vermeil de Paris»)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միրզոյանի հանդիպումը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ եզրափակվել է առաջիկա ծրագրերի մասին մտքերի փոխանակմամբ

19:38 06.05.2024

Միրզոյանի հանդիպումը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ եզրափակվել է առաջիկա ծրագրերի մասին մտքերի փոխանակմամբ

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում եզրափակվել է առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին մտքերի փոխանակմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...

Իտալիան նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում

19:14 06.05.2024

Իտալիան նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում

Իտալիան Սեսիլիա Պիչոնիին նշանակել է Ռուսաստանում երկրի նոր դեսպան, նա դեռ համաձայնագիր չի ստացել, ասել է Իտալիայի ԱԳ նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին։ «Մենք Մոսկվայում դեսպան չունենք, քանի որ Նախարարների խորհրդի կողմից նշանակված մեր դեսպան Պիչոնին դեռ համաձայնություն չի ստացել»,- ասել է իտալական դիվանագիտության ղեկավարը: «Գոյություն ունի գործերի ժամանակավոր հավատարմատար, բայց նա չի մասնակցի արարողությանը»,- […] ...

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. Ուշակով

18:54 06.05.2024

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. Ուշակով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա մնում է օրակարգում, ժամկետները դեռ համաձայնեցված չեն, դրանք կքննարկվեն մոտ ապագայում, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Օրակարգում է Թուրքիա այցը։ Իհարկե, այն պատրաստվում է։ Բայց կոնկրետ ժամկետներ դեռ համաձայնեցված չեն, սա կարող եմ անկեղծորեն ասել: Սա նույնպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Բառացիորեն մոտ ապագայում […] ...

Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Փաշինյանի հետ

18:43 06.05.2024

Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին Մոսկվայում երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլն ակնկալում է, որ այն բովանդակալից կլինի՝ նշելով, որ երկկողմ հարաբերություններում կուտակվել են բազմաթիվ հարցեր, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դրանից հետո (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից) տեղի կունենա երկկողմ հանդիպում Հայաստանի […] ...

Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից

18:29 06.05.2024

Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից

Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Մայիսի 6-ի դրությամբ հրդեհվել է ավելի քան 30 տուն, այդ թվում՝ ամառանոցներ, և գրեթե 50 շենք ու տնտեսական շինություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Բրատսկի շրջանում հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Ավելի վաղ Իրկուտսկի անտառտնտեսության ոլորտի ղեկավարը հայտարարել էր, […] ...

Սի Ծինփինը ԵՄ առաջնորդների հետ քննարկել է Չինաստանի «գերարտադրողականության խնդիրները»

18:18 06.05.2024

Սի Ծինփինը ԵՄ առաջնորդների հետ քննարկել է Չինաստանի «գերարտադրողականության խնդիրները»

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկուշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այսպես կոչված «Չինաստանի գերարտադրողականության խնդիր» գոյություն չունի։ «Չինաստանի նոր էներգետիկ արդյունաբերությունը իրական առաջընթաց է գրանցել բաց մրցակցության պայմաններում և ներկայացնում է առաջադեմ արտադրական հնարավորություններ», – ասել է Սի Ծինփինը: Նա նշել է, […] ...

BACK_TO_TOP