Գողություն Արգավանդում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

Գողություն Արգավանդում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

17:00 26.04.2024

Տարեսկզբին ոստիկանության Արմավիրի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ըստ հաղորդման՝ դուռը հրել-բացելու եղանակով մտել էին Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի տներից մեկը, խառնել ննջասենյակի իրերը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել էին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, սակայն, իրավապահները պարզել են, որ բնակարանից գողացել են փող, համակարգիչ և այլ իրեր։
Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողների ինքնությունը. 20-ից 24 տարեկան հինգ երիտասարդ էին՝ 4-ը Մրգաշատ, 1-ը՝ Արգավանդ գյուղի բնակիչ։ 21-ամյա և 23-ամյա երիտասարդները ապրիլի 10-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժին։ Նրանք խոստովանել են, որ նշված տնից գողացել են համակարգչային տեխնիկա։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ երիտասարդներից երկուսը այլ քրեական վարույթի շրջանակում տնային կալանքի մեջ են։ Նրանցից մեկի տան խուզարկությամբ համակարգիչը հայտնաբերվել է։

Ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին

14:35 06.05.2024

Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 4-ին Երևան քաղաքի Արցախի փողոցում հայտանբերել և Աշտարակի բաժին են տեղափոխել 44-ամյա Հայկ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: ...

Գողությունը կատարել էին կուտականցի ամուսինները

14:10 06.05.2024

Գողությունը կատարել էին կուտականցի ամուսինները

Մայիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Իջևան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրում գտնվող իր տնից իրեր են բացակայում: Կուտական մեկնած Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ հունվարի 15-ից մայիսի 4-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում, միջանցքի պատուհանի ապակին կոտրել, մտել էին առանձնատուն և գողացել հեռուստացույց, վառարան՝ խողովակներով, […] ...

Համայնքային ոստիկանները թմրամիջոցի շրջանառության դեպք են բացահայտել

12:54 06.05.2024

Համայնքային ոստիկանները թմրամիջոցի շրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ մոտը թմրանյութ է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդը գյուղի 21-րդ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել, թմրանյութ ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար մոխրացած հետքերով կաթուցիչ և […] ...

Մաշտոցի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

12:46 06.05.2024

Մաշտոցի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Մայիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել: Նշված հասցե ոստիկանության Մաշտոցի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 9-ից 14.30-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բնակարանի մուտքի դուռը բացել և գողացել են օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք և […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:16 06.05.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 3-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 215 դեպք, որից 76-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, ֆիզիկական ներգործության և խարդախության ՝ 21-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական […] ...

Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

11:57 06.05.2024

Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հաղորդում է ներկայացրել՝ Լոռու մարզի տարածքում, «Տելեգրամ» հավելվածի միջոցով, թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ոստիկանության նշված բաժանմունքի աշխատակիցները, վերոհիշյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, […] ...

BACK_TO_TOP