Գյումրիում տեղի է ունեցել Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված մարզային ֆորում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+18.09 oC

Գյումրիում տեղի է ունեցել Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված մարզային ֆորում

19:18 26.04.2024

Արդեն հինգերորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրության և գիտության արդիականացում՝ ՄԱՎԵՏԱ», ծրագրի աջակցությամբ՝ այսօր Գյումրիում անցկացվել է «Անասնաբույժի աշխատանքը մարդու առողջության երաշխիքն է» կարգախոսով մարզային ֆորումը։

Տոնը լավ առիթ էր ստեղծել ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել անասնաբույժներին իրենց նվիրված աշխատանքի համար։ Օրվա հերոսներին շնորհավորել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Ռազմավարական զարգացման գործակալության ներկայացուցիչները և այլ պաշտոնատար անձիք։

Ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, իսկ նրանցից լավագույններին հանձնվել են շնորհակալագրեր։

May be an image of 9 people

May be an image of 8 people

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը

16:35 07.05.2024

Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 07.06.2024 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2024 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի […] ...

Գյումրեցի 53-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել

16:28 07.05.2024

Գյումրեցի 53-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Իրացնելով ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ Գյումրի-Առափի ճանապարհի 1-ին կմ-ին՝ Առափի գյուղի վարչական տարածքում գտնվող կամրջի մոտ, հայտնաբերվել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Ախուրյանի բաժին է տարվել Գյումրիի բնակիչ 53-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով, թմրանյութի նմանվող զանգված: Գյումրեցի տղամարդը հայտնել է, որ […] ...

Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա փոխել կառավարությունը, նա կփոխի կառավարությունը

16:22 07.05.2024

Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա փոխել կառավարությունը, նա կփոխի կառավարությունը

Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը բացարձակ իշխանություն է, եթե ժողովուրդը ցանկանա փոխել կառավարությունը, ժողովուրդը կփոխի կառավարությունը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանության քաղաքականության հետ չհամաձայնող ինչ քանակությամբ մարդ պետք է հավաքվի, որ կառավարության համար լինի բեկումնային և, գուցե, հանգեցնի կառավարության հրաժարականին։ «Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա փոխել կառավարությունը, նա կփոխի կառավարությունը, […] ...

Սպիտակի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

16:16 07.05.2024

Սպիտակի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

Սպիտակի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացրել են ապրիլի 27-ին: Այդ օրը՝ ժամը 21.15-ին, հանդամաս տանող ճանապարհի սկզբնամասում ոստիկանները ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Սպիտակի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի: 28-ամյա աբովյանցու ձեռքի տոպրակում կար երկու փաթեթ, որոնց վերաբերյալ նա հայտնել է, որ դրանցում մարիխուանա է: Հետագա բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...

Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

16:11 07.05.2024

Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպական և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակություն է հայտնել ՄԱԿ ԳՔ տեղակալի՝ Հայաստան այցի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և ՄԱԿ զարգացման ծրագրի միջև հաստատված ակտիվ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները: ԱԳ նախարարի տեղակալ Մնացական […] ...

Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան

16:06 07.05.2024

Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին: Ասուլիսին մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ազգային […] ...

BACK_TO_TOP