Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+18.09 oC

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան տուժածներ

23:31 26.04.2024

Այսօր՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 30-ամյա Կարեն Ե.-ի վարած «Opel» մակնիշի և 65-ամյա Սամսոն Ղ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ը կողաշրջվել է, իսկ վերջինի ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ 72-ամյա Արուս Հ.-ն, 65-ամյա Անաիդա Չ.-ն, 57-ամյա Վեներա Մ.-ն և «Opel»-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 62-ամյա Յազմեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

13:08 07.05.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 6-7-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 40, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 6-ական անձնական ունեցվածքի գողության՝ 5, հոգեկան ներգործության՝ […] ...

Չինաստանում երկու մարդ է մահացել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել հիվանդանոցում հարձակման հետևանքով. ԶԼՄ-ներ

11:41 07.05.2024

Չինաստանում երկու մարդ է մահացել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել հիվանդանոցում հարձակման հետևանքով. ԶԼՄ-ներ

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգի հիվանդանոցներից մեկում դանակով հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել, հայտնում է Baixing Guanzhu հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Յունան նահանգի Չժենսյոն շրջանի ժողովրդական հիվանդանոցում: «Նախնական տվյալներով՝ տուժել է 23 մարդ, նրանցից երկուսին փրկել չի հաջողվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ […] ...

Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ դի

11:07 07.05.2024

Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ դի

Այսօր մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ներքիին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն  ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ: Տեղում […] ...

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:26 07.05.2024

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Ճավա կղզու ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կլատեն քաղաքից 115 կմ հարավ-արևելք՝ մոտ 126 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 67 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Հրդեհ Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում

08:03 07.05.2024

Հրդեհ Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում

Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ խումբը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման […] ...

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

19:23 06.05.2024

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 6-ին՝ ժամը 16:33-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ․ […] ...

BACK_TO_TOP