Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը մեդալ չնվաճեցին. մարմնամարզության ԵԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+16.09 oC

Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը մեդալ չնվաճեցին. մարմնամարզության ԵԱ

13:23 27.04.2024

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանն Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում չեն կարողացել մեդալ նվաճել:

Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում 14,800 միավորով գրավել է չորրորդ տեղը: Խաչիկյանն էլ նժույգ թափերի վարժությունում 12,466 միավորով 9-րդն էր:

Այսօր՝ ապրիլի 27-ին, հենացատկի եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը: Հաջորդ օրն էլ երիտասարդների մրցապայքարում նժույգ թափերի եզրափակչին կմասնակցեն Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունում

21:51 09.05.2024

Հայաստանը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունում

Ստոկհոլմում կայացած ուշուի Եվրոպայի 19-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան: Հայաստանի երեք ներկայացուցիչներ ոսկե մեդալ են նվաճել երիտասարդների մրցապայքարում, չորսը՝ մեծահասակների: Մեծահասակներ Դավիթ Վարդանյան (65 կգ)՝ ոսկե մեդալ Արսեն Բագրյան (60 կգ)՝ ոսկե մեդալ Դավիթ Իսախանյան (56 կգ)՝ ոսկե մեդալ Ժիրայր […] ...

Էդգար Սևիկյանը` «Ֆերենցվարոշի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

21:24 09.05.2024

Էդգար Սևիկյանը` «Ֆերենցվարոշի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը ճանաչվել է հունգարական «Ֆերենցվարոշի» ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հաղթողը որոշվել է քվեարկության արդյունքում։ Նախորդ ամիս 22-ամյա ֆուտբոլիստն Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմի կազմում մասնակցել է 7 հանդիպման և խփել 2 գոլ։ Էդգար Սևիկյանը 2024 թ. ձմռանն է 1,2 միլիոն եվրոյով ռուսական «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որի կազմում […] ...

ՊՍԺ-ի  նախկին ֆուտբոլիստի եղբորը սպանողին դատապարտել են 23 տարվա ազատազրկման

20:34 09.05.2024

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստի եղբորը սպանողին դատապարտել են 23 տարվա ազատազրկման

Փարիզի ՊՍԺ-ի և Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին պաշտպան Սերժ Օրյեի եղբոր` Քրիստոֆերի մարդասպանին դատապարտել են 23 տարվա ազատազրկման, հայտնում է RMC Sport-ը։ Քրիստոֆեր Օրյեն սպանվել է 2020 թ. հուլիսին Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում գիշերային ակումբից դուրս գալիս։ Մեղադրյալն ընդունել է իր մեղքը` հայտնելով, որ անձնական խնդիր է ունեցել Քրիստոֆերի հետ։ Հանցագործը նախկինում ունեցել էր 4 դատվածություն։ Սերժ […] ...

Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո

19:55 09.05.2024

Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկո Պառոլոն կարծիք է հայտնել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ «Մխիթարյանը թիմին հավասարակշռություն հաղորդող խաղացող է։ Համոզված եմ նաև, որ նա բարձրացրել է Հական Չալհանօղլուի պաշտպանողական որակները։ Մխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է, և միգուցե ցանկանում է փոքր ռեկորդի հեղինակ դառնալ, քանի որ չի հաղթել Չեմպիոնների լիգան։ Հավանաբար, նա մտադիր է […] ...

Էրիկ Բազինյանը մնացել է անպարտելի

19:26 09.05.2024

Էրիկ Բազինյանը մնացել է անպարտելի

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը Մոնրեալում անցկացրած հերթական մենամարտում կանադացի Շաքիլ Ֆինի հետ ավարտել է ոչ-ոքի՝ (93-97, 96-94, 95-95): Այս ոչ-ոքիով Բազինյանը մնացել է անպարտելի և պաշտպանել է երկրորդ միջին քաշային կարգի NABA և NABF չեմպիոնական գոտիները։ Կանադայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած նախորդ 32 մենամարտերում հաղթել էր: Շաքիլ Ֆինը նախորդ 30 մենամարտերում տարել […] ...

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները պարտվել են օլիմպիական վարկանիշային մրցաշարում

18:57 09.05.2024

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները պարտվել են օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շարունակվում է Օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Այսօր ասպարեզ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել են հենց մեկնարկային գոտեմարտերում, իսկ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) սկսել է հաղթանակով, բայց երկրորդ մրցավեճում համառ պայքարում 4-5 հաշվով պարտվել է վրացի ըմբիշին: Մայիսի 11-ից գորգ դուրս կգան ազատ […] ...

BACK_TO_TOP